Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի

Ես վաղուց արդեն իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի, որովհետեւ դուք ամեն ինչի եք ընդունակ։ Ամենապիղծ քայլերի։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը գրառման մեջ մասնավորապես ասում է.
«Ուրեմն լսեք հիմա ինչ եմ ասում Գնալով համառ են դառնում լուրերը, որ այս իշխանությունն այդուհանդերձ, որոշել է հատել ադեկվատության բոլոր սահմանները եւ քրեական գործեր հարուցել իմ եւ իմ որոշ գործընկերների հանդեպ։ Ավելին, քանի որ տարբեր համակարգերում դեռևս կան ադեկվատ մարդիկ, մեզ փոխանցում են, որ իմ և իմ գործընկերների վրա շատ ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում», պեղվում են ինչ-որ մարդիկ, մոնտաժվում են գաղտնալսված հեռախոսազրույցներ և ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի այդ ստի, ապատեղեկատվության, անամոթության, կեղծիքի փաթեթը տան գլխավոր դատախազի ձեռքը և ուղարկեն խորհրդարան, ինչպես արեցին Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում ու շատ լավ գիտի, որ ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ: Ինձ կապել ընտրական կեղծիքի հետ, դա երևի թե Գինեսի ռեկորդների գրքին արժանի աբսուրդը կլինի, անկախ նրանից, թե քանի՞ գաղտնալսում են իրենց ճաշակով մոնտաժել ու քանի՞ մարդ են պեղել, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, կամ դեռ տալու են: Ու էդ մարդիկ շատ լավ պիտի իմանան, որ մի օր, իսկ այդ օրը վստահաբար հեռու չէ, իմ, իմ գործընկերների դեմ բոլոր կեղծ ցուցմունքներ տվողները դատվելու են՝ էս լկտի քաղաքական հետապնդման բոլոր պատասխանատուների հետ ձեռք ձեռքի տված։ Հա, գիտեմ, որ խնդիր եք դրել նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից էլ հանեք։ Գիտեք, ես կարող եմ ցանկացած պահի ինքս վայր դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունն ու որպես պատգամավոր շատ ավելի ազատ կլինեմ, բայց սկզբունքորեն չեմ անելու։ Սպասելու եմ, որ դա դուք անեք ու հետո նայելու եմ ձեր միջի էն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր կատարելու են, պարզապես չեն կարող չկատարել բոլոր նողկալի հրահանգները։ Ուստի, ձեր հետագա քայլերը թեթեւացնելու համար մի փոքր «սպռավոչկա»՝ ո՛չ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց ենք վախենում, ո՛չ էլ, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա՝ կալանավորվելուց։ Նա, ով այս ամենը նախաձեռնել է, ով հրահանգ է տվել իրավապահ համակարգին կյանքի գնով մեզ մեկուսացնել, մտածելու շատ բան ունի: Ամենայն մանրամասնությամբ գիտենք՝ ո՞ւմ ինչ հրահանգ է տրված, ինչպիսի՞ իրավիճակում են դրված մարդիկ, ովքեր գզիրի նման գյուղեգյուղ ընկած մարդիկ են պեղում, որ մեր դեմ ցուցմունքներ տան: Հանկարծ մտքներով չանցնի, որ էս կարգի արշավներով ինձ կարող եք լռեցնել։ Ես վաղուց արդեն իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի, որովհետեւ դուք ամեն ինչի եք ընդունակ։ Ամենապիղծ քայլերի։ Ամեն ինչ ունի իր ժամանակը։ 

Ավելին