Հայաստանը շտապօգնության 10 ավտոմեքենա նվիրեց Արցախին. դրանցից 3-ը ռեանիմոբիլներ են
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով (295,8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով), հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված 2020 թվականին ձեռք բերված թվով 10 Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը: Նախագիծը նպատակ ունի աջակցել Արցախի առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյաաշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։ Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։ Նվիրաբերվող թվով 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստել Արցախի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի, հասանելիության բարելավմանը, ինչպես նաև հզորացնել Արցախի առողջապահական համակարգի նյութատեխնիկական բազան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ դրանք Արցախում շատ չեն օգտագործվի, միայն ծննդօգնության նպատակներով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու