5 գործ քննող դատավորը գերծանրաբեռնվա՞ծ, թե՞ իշխանությունների պատվեր
Այն, որ դատական համակարգը կոլապսի մեջ է, անզեն աչքով է տեսանելի: Թե այս անորոշ իրավիճակը դեռ ինչքան կարող է շարունակվել, ցավոք, ոչ ոք չգիտի: Պարզվում է, որ դատարաններում կան հայցեր, որոնք առանց հիմնավորման արդեն երկու տարի է հետաձգվում են, կան գործեր, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով վարույթ չեն ընդունվում: Որոշ դեպքերում էլ, ժամանակ շահելու համար գործերն ընդունվում են, բայց դրանք քնեցնելու համար ընկնում են այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու ելքերը, այս պահին տեսանելի չեն:
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժվեց: Քաղաքական գործիչը, սակայն, մերժման մասին որոշումները վիճարկելու համար դիմեց դատարան: Դատարանը թեև դիմումն ընդունեց, բայց, արդեն ավանդույթ դարձած պատճառաբանությամբ՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 էջ ծավալով գործին ծանոթանալու համար ժամանակ գտնելու պատճառաբանությամբ, նշանակված դատաքննության օրը ևս մեկ ամսով հետաձգվեց։
Բայց հետաքրքրին այն է, որ եթե մյուս դատավորների դեպքում գերծանրաբեռնված են համարվում 100 և ավելի գործեր քննողները, ապա դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում այս պահի դրությամբ կա ընդամենը 5 քրեական գործ։
Դատավորի «գերծանրաբեռնվածության» լինելու մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բայց ուշագրավն այն է, որ Շահվերդյանը այն դատավորներից է, ում կարիերան սրնթաց վերելք է ապրել Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ 2019թ. նոյեմբերին նշանակվեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին տեղափոխվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Հարց է ծագում, թե ինչպե՞ս պատահեց, որ դատավոր Շահվերդյանն ընդամենը մի քանի գործ քննելով այնքան ծանրաբեռնված իրեն զգաց, որ չհացրեց Ղազինյանի նեկայացրած հայցին ծանոթանալ և առանց վարանելու որոշեց նիստը հետաձգել:
Եթե սա է Փաշինյանի պատկերացրած անկախ դատական համակարգը, երբ մի քանի գործի պարագայում դատավորը կարող է իրեն գերծանրաբեռնված համարել ու տարբեր պատճառաբանություններով ձգձգել նիստերը, ապա դժվար չէ պատկերացնել, թե դեռ ինչերի կարող ենք ականատես լինել:
Ստացվում է, որ կա՛մ նոր իշխանության ժամանակ նշանակված դատավորները նախկինների նման անկախ չեն, կա՛մ ներքին պայմանավորվածություն կա մեծ դադարներով դատերը վարելու, ուրպեսզի հասարակության ուշադրությունը դրանց վրա չսևեռվի:
Այսինքն, այս պահին կարող ենք փաստել, որ դատական համակարգը ոչ թե գործում է, այլ շարունակում է իր առանցքի շուրջ անկանոն պտտվել, առանց հաշվի առնելու, որ այդ ամենի պատճառով տորպեդահարվում է արդարադատության մի ողջ համակարգի գործունեություն, որը, փաստացի, շատ թանկ է նստում թե՛ քաղաքացիների և թե՛ պետական բյուջեի վրա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու