Հայտնի է՝ երբ և որտեղ է կայանալու Պուտին-Լուկաշենկո հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ռուսաստան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա Սոչիում:
«Այո՛, Լուկաշենկոյի այցն, իրապես, տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին։ Աշխատանքային այց կլինի, նա հանդիպում կունանա Վլադիմիր Պուտինի հետ»,-տեղեկացրել է Պեսկովը և բացասական պատասխան տվել նախագահների միջև համատեղ փաստաթղթերի ստորագրման հնարավորությանը:
Լուկաշենկոն Ռուսաստան կատարելիք իր այցի մասին հայտնել էր սեպտեմբերի 3-ին՝ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Բելառուսի առաջնորդի խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում նա ծրագրում է երկու երկրների հարաբերությունների միջև եղած զգայուն հարցերին վերջակետ դնել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու