Ստվերային պայմանավորվածություն Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև՝ խորհրդարանի ոչնչացման գնով
Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից
Երեկ, անշուշտ, շատերդ հետևել եք ՍԴ անդամության թեկնածուների ելույթներին, խորհրդարանական քննարկումներին։ Համենայն դեպս, բոլոր բանական մարդիկ կարող էին եզրակացնել, որ առնվազն նախագահի թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, չի ընտրվելու։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նույնիսկ բաց տեքստով հարձակվում էին Արմեն Սարգսյանի ներկայացուցչի վրա՝ այն բանի համար, որ նախագահն, ըստ էության, արհամարհում է այս գումարման ԱԺ-ն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելով թեկնածուի, որն առաջին քվեարկության ժամանակ ստացել է ընդամենը երեք տասնյակ քվե։
Բայց այսօր պարզվեց՝ Վաղարշյանը բոլորից շատ քվե է ստացել, ինչն առնվազն ենթադրում է, որ այս խորհրդարանական մեծամասնության կշիռը զրոյական է ու բոլոր որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, որն, ըստ ամենայնի, "Իմ քայլ"-ին՝ "գիշերային խորհրդակցության" միջոցով, պարտադրել է իր որոշումը։
Ըստ ամենայնի, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են խոցելի դատավորները, որոնք ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից կտեղափոխեն նրա գրպանը, մյուս կողմից՝ տեսանելի է որոշակի ստվերային պայմանավորվածություն Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև, որի մասին հանգամանլից կխոսենք ավելի ուշ։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու