ՍԴ թեկնածուների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել. Հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները հրապարակել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: «Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է. թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, և զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, ինչպես նաև բարեկամների կազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց առկայության վերաբերյալ։ Հանձնաժողովը հայտարարում է, որ Հանձնաժողովը հեռախոսազանգի միջոցով նման հարցադրումներ Թեկնածուին չի ուղղել, և Թեկնածուի կողմից նման տեղեկությունների տարածումը չի արտացոլում ճշմարտությունը»,- նշված է Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացության վերաբերյալ հնչեցվել են գնահատականներ, տրվել են որակումներ, որոնք Հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ են դրել: «Մասնավորապես՝ թեկնածու Էդգար Շաթիրյանը Հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացված տվյալների առնչությամբ տվել է գնահատականներ՝ պատկերացում ձևավորելով, որ եզրակացության մեջ առկա այդ տվյալներն անարժանահավատ են։ Հանձնաժողովը վերահաստատում է, որ բարեվարքության եզրակացության մեջ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները հիմնված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված այլ գործիքակազմի միջոցով ստացված տեղեկությունների վրա։ Հանձնաժողովը վերստին հայտարարում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները, զերծ մնալ եզրակացության բովանդակության շուրջ ցանկացած քննարկումներից այն անձանց հետ, ովքեր չունեն եզրակացության բովանդակությանը ծանոթանալու լիազորություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը հիշեցնում է, որ եզրակացությունը չի կարող քննարկվել, և դրա վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ չեն կարող ներկայացվել նաև Թեկնածուներին, ուստի հորդորում է պաշտոնատար անձանց, ինչպես նաև Թեկնածուներին զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու