Ադրբեջանն ապամոնտաժվեց. սպառնալիք բոլոր ուղղություններով
Ադրբեջանական պրոպագանդան, հղում անելով թուրքական մամուլին հայտնում է, որ Արցախում տեղակայված են քրդական բանվորական կուսակցության զինյալներ, որոնք գրոհ են պատրաստում: Արդեն տեւական ժամանակ ադրբեջանական պրոպագանդան փորձում է Արցախում լիբանանահայերի եւ սիրիահայերի քաղաքացիական բնակեցումը մատուցել իբրեւ զինյալների շարժ: Այժմ արդեն կատարվում է փաստորեն նորամուծություն՝ իբրեւ թե Արցախում են նաեւ ՔԲԿ զինյալներ:
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական պրոպագանդայի առաջնային թիրախը տեղեկությունն էր, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել Սիրիայում կռվող զինյալների խմբեր: Անկարան ու Բաքուն այժմ փորձում են ստեղծել «զուգահեռ տեղեկատվական» գիծը, զինյալների թեման ծածկելու համար: Դա վկայում է, որ Սիրիայից «վարձկանների» տեղակայումը շատ մոտ է իրականությանը, այլապես Թուրքիան չէր փորձի սկսել տեղեկատվական ինտենսիվ «հակագրոհ» Հայաստանի ուղղությամբ:
«Գուցե դրանք արդեն այնտեղ են», Եգիպտոսում օրերս հայտարարեց պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը, ինչը աննախադեպ էր այդ թեմային Հայաստանի պաշտոնական անդրադարձի տեսանկյունից:
Իրավիճակը սակայն այստեղ միատարր չէ: Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ թուրք-ադրբեջանական տեղեկատվական «հակագրոհը» անկասկած զուտ քարոզչական պատերազմում չզիջելու շարժառիթով չէ:
Տավուշում հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանը ոչ միայն կրել է ռազմական պարտություն, այլ դե ֆակտո ապամոնտաժվել է որպես պետություն: Ընդ որում, ապամոնտաժումը, որքան էլ տարօրինակ հնչի՝ ավարտին է հասցրել եւ ամբողջացրել է Թուրքիան, յուրացնելով Ադրբեջանը ռազմա-քաղաքական իմաստով: Ադրբեջանը դադարել է լինել պետություն, պետական կազմավորում, վերածվելով թուրքական էքսպանսիոն նկտրումներն ու շահերը սպասարկելու հանգույցի, որտեղ վարձկանները հայտնվում են ամենեւին ոչ միայն հակահայկական նպատակով օգտագործվելու համար:
Ադրբեջանը Անկարայի քաղաքականության համար վերածվում է բազմաճյուղ գրոհային կենտրոնի՝ նաեւ դեպի Ռուսաստան, Կասպիցի ավազան եւ կենտրոնասիական ռեգիոն, Իրան, նաեւ Վրաստանի ուղղությամբ:
Տեղեկատվա-քարոզչական ինտենսիվությամբ փորձելով գեներացնել Արցախում իբրեւ թե զինյալներ, ընդհուպ ՔԲԿ մարտիկներ տեղակայելու առասպելը, Անկարան փորձում է արդարանալ այն պետությունների մոտ, որոնք հիանալի պատկերացնում են Ադրբեջանում տեղակայվող վարձկան-զինյալների եւ նրանց գործողությունների պոտենցիալ թիրախ դառնալու հանգամանքը: Բնական է, որ նրանք կուլ չեն տալու այդ պատկերացումներն ու իրենց հերթին կառուցելու են պաշտպանություն եւ իրականացնելու են բազմաբնույթ հակագրոհի մոդելավորում թուրքական ագրեսիայի ռազմա-քաղաքական ֆորպոստի վերածվող Ադրբեջանի հանդեպ:
Նրանք հազիվ թե կուլ տան նաեւ թուրք-ադրբեջանական քարոզչական խայծը, որով Անկարան փորձում է հիմնավորել Բաքվի յուրացումն ու կամայական ապամոնտաժումը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու