Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը
Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ամեն օր մի քանի «վարդագույն» գրառում անի՝ հերքելու համար երկրում տնտեսական և սոցիալական ճգնաժամի գոյությունը, դրանից իրականությունն ամենևին էլ չի փոխվելու․ մարդկանց գրպաններն ու սառնարանները դատարկ են։
Երբ կառավարությունը չունի ճգնաժամը հաղթահարելու դեղատոմս, ապա սոցիալական լոկալ հուզումները, որոնց պակաս Հայաստանում չկա, վերաճելու են քաղաքական ճգնաժամի, որովհետև գրեթե ամեն օր հասարակության նոր խմբեր են իրենց խաբված զգում, ընդ որում՝ արդեն այն շրջանակից, որ երկու տարի առաջ ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը։
Նիկոլ Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ արդեն հունվար-փետրվար ամիսներին իր իշխանությունը կանգնելու է լուրջ մարտահարավերների առաջ, որոնց հաղթահարելու ռեսուրս և պոտնցիալ հեղափոխության թիմը պարզապես չունի։
Տնտեսական և սոցիալական ճգնաժամ առակա է արդեն այսօր, դրանց շուտով գումարվելու է քաղաքական ճգնաժամը, ընդ որում՝ դա ոչ միայն հայկական, այլ նաև՝ միջազգային տրենդ է։
Տեսականորեն Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնության գալ ընդդիմության հետ ու սահմանադրական փոփոխություններից կամ նոր Սահմանարդության ընդունումից հետո անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք կարող են բանալի լինել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ու իշխանության ղեկն ավելի պրոֆեսիոնալ թիմի հանձնելու համար։ Բայց ռացիոնալ լուծումը Նիկոլի ոճը չէ ու նաև վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ նա առաջնորդվում է, այսպես ասած, քաղաքական սորտավորման անհեռանկար մարտավարությամբ՝ անգամ վարկաբեկված նախարար Արայիկ Հարությունյանին պաշտպանելու նպատակով։
Իհարկե, սա չի նշանակում, որ Փաշինյանը չունի «զադնիի» պլան կամ չի մտածում անվտանգության որոշակի երաշխիքների մասին։
Շատերն, օրինակ, օրերս զարմացան, որ խորհրդարանը, երկու օր անխնա քննադատելուց հետո, ՍԴ դատավոր ընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի՝ արդեն մեկ անգամ մերժված թեկնածու Արթուր Վաղարշյանին։
Պարզ է՝ այս քվերակության միակ հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, որն ակնհայտ ժեստ արեց նախագահ Արմեն Սարգսյանին, այլ խոսքով՝ «բացահայտեց» վարչապետի ու նախագահի միջև առկա մի մեծ համաձայնություն։
Իրազեկ աղբյուրերն ասում են, որ ֆորս-մաժորային իրավիճակում Նիկոլ Փաշինյանին պետք է «փրկի» հենց Արմեն Սարգսյանը՝ ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, իսկ Փաշինյանի ու նրա ենթադրյալ ակտիվների համար հարմարավետ «ապաստան» ապահովելով Մեծ Բրիտնիայում։
Ամբողջ խնդրին այն է, որ իշխանության այս տրանզիտի համար անհրաժեշտ է նաև Մոսկվայի «դաբրոն», որը, սակայն, Արմեն Սարգսյանին ստանալ դեռևս չի հաջողվում՝ չնայած այն հանագամանքին, որ Հայաստանի գործող նախագահը գործին խառնել է անգամ իր բիզնես գործընկեր Դարիգա Նազարբաևային։
Ես երբեք չեմ պնդում, որ այս վարկածն հարյուր տոկոսանոց է, սակայն, ի վերջո, ակնհայտ է, որ ՍԴ դատավորների նման խայտառակ ընտրություններն ու Արմեն Սարգսյանի շարունակվող «անսկզբունքայնությունը» գին պետք է ուենան։ Այլ խնդիր է, որ մեր հասարակությունը նույնպես, ըստ ամենյանի, պատրաստ չէ վճարել նման տրանզիտի գինը։






















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու