Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումը. ինչ շարունակություն է լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառումը հնարավոր է հետհեղափոխական շրջանի համար դիտարկել շրջադարձային կետ, համենայն դեպս այն արձանագրումների տեսանկյունից, որ Փաշինյանը դրել էր գրառման թե բուն տեքստի, թե տողատակի իմաստով:

Կունենա՞ հանրության հետ երկխոսության կամ խոսակցության նոր բովանդակության ու տրամաբանության այդ մեկնակետը շարունակություն, եւ ինչ ձեւաչափով՝ այլ հարց է: Դա Նիկոլ Փաշինյանից կպահանջի քաղաքական համարձակություն, ինչին գնալը կախված կլինի քաղաքական անհրաժեշտությունից:

Այն, որ վարչապետն առնվազն բացում է այդ խոսակցությունը, դա անշուշտ եւս պայմանավորված է անհրաժեշտությամբ, որ հասունացել է արտաքին եւ ներքին քաղաքական բարդ շրջափուլում:

Ամիսներ առաջ, եւ մի քանի առթով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ընդ որում ոչ միայն զուտ գիտակցված սաբոտաժի, այլ նաեւ պարզապես մտածողության իմաստով:

Այստեղ խոշոր հաշվով չկար գաղտնիք: Առավել եւս, որ քաղաքական իմաստով էլ նախկին համակարգը բաց ռեժիմով եւ բաց խաղաքարտերով է դիրքավորվել Փաշինյանի դեմ:

Սեպտեմբերի 18-ի ելույթ-գրառումով Նիկոլ Փաշինյանը փաստացի բացահայտում է դիմադրության նոր կետ: Նրա գրառումը դե ֆակտո այն մասին էր, որ հեղափոխությանը դիմադրում է նաեւ նախկին ընդդիմությունը: Դրա վկայությունն էին Փաշինյանի մի քանի հիշատակումները՝ նախկին ընդդիմությունների եւ նախահեղափոխական «երիտասարդ ընդդիմություն» ՔՊ մտածողության տարբերության համատեքստում: Փաշինյանը հիշատակում էր ՀԱԿ-ԲՀԿ գործակցությունը, ՊՊԾ գնդի գրավումը, այլ դրվագներ, այդ համատեքստում իրեն տրվող գնահատականները, ակնարկելով, որ ներկայում իր քաղաքական կառավարման դեմ է ոչ միայն նախկին իշխող, այլ նախկին ընդդիմադիր համակարգը:

Հնարք եւ արդարացու՞մ է՝ պարբերաբար դիմադրության նոր բեւեռներ ու համակարգեր մատնանշելը հետհեղափոխական հանրային սպասումների եւ պահանջների հանդեպ, թե՞ խնդիրն այն է, որ դիմադրող համակարգերը ձեւավորում են սպասումներ, որոնք համարժեք չեն այն խնդիրներին, որ կան քաղաքական մեծամասնության առաջ:

Այդ դեպքում է հենց էական, թե ինչպես կշարունակի Փաշինյանը սեպտեմբերի 18-ի գրառումով իր իսկ բացած որակապես նոր խոսակցությունը, բացելով նաեւ այն խնդիրները, որ կան պետության առաջ եւ իր առաջ՝ որպես պետական քաղաքականության պատասխանատու: Դրանից է նաեւ պարզ դառնալու կամ բացվելու առկա մարտահրավերների, անելիքների, առաջնահերթությունների համատեքստում հանրային սպասումների եւ իրավիճակի հանրային գնահատման չափանիշների համարժեքության աստիճանը: