Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ ԼՂ հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համարՊարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Թել Ավիվում երկու մարդ է զոհվել իրանական հարձակման հետևանքովՍտացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Որպես Վարչապետի թեկնածու՝ իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է․ ԹաթոյանԸնտրությունը պարզ է՝ ուժեղ ՀՀ Կարապետյանի հետ, կամ շարունակվող թուլություն Փաշինյանի ղեկավարությամբԱրտաքին ցանկացած ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության․ Կուբայի նախագահ«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Մալաթիա-Սեբաստիայի դպրոցներից մեկում 11-ամյա աղջիկը ծեծի է ենթարկվել․ նա տեղափոխվել է հիվանդանոցԹե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Ինչ նվերներ է ստացել Սուրեն Պապիկյանը Իրանի զոհված ՊՆ-իցՓաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՈւզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Իրանի նոր գերագույն առաջնորդը լիովին առողջ է, թեթև վնասվածքներ է ստացել․ ԱԳՆԲռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱյս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը
Քաղաքականություն

ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ զրուցել է Արցախի հարցի վերաբերյալ միջազգային արձագանքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների, ինչպես նաև Իրանի դերակատարության մասին։ 

Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Արցախի հարցում։ Տարածաշրջանային զարգացումներն ինչ ուղղվածություն կարող են ստանալ։

- Այս պահին միջազգային հանրության կողմից ունենք բավարար արձագանքներ։ Եթե դիտարկում ենք հակամարտության առաջին օրերի և 26-րդ օրվա արձագանքները, տեսնում ենք, որ միջազգային հանրության արձագանքը բյուրեղանում է, այսինքն մնացել են միայն գործուն դերակատարների կողմից ստացված արձագանքները։ Խոսքս վերաբերում է, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոնկրետ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Տեսանք, որ ՌԴ-ն բավականին որոշիչ և ակտիվ դերակատարություն ստանձնեց հակամարտության գործում և շարունակում է կատարել։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ մի շարք հասցեական շեշտադրումներ արեց։ Որո՞նք եք առավել կարևոր և հատկանշական համարում։ 

- Փաստացի ՌԴ-ն առաջին անգամ գնահատական տվեց, որ սա էթնիկ հակամարտություն է և փաստեց, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրականացվել, ինչը պետք է հաշվի առնել։ Նշեց նաև շատ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող իրավիճակի համար, ինչպես նաև նշեց՝ հակամարտության կողմերին չի հաջողվել զերծ մնալ հրադադարի խախտումից և պետք է ձգտել հրադադարի պայմանավորվածությունների վերականգնմանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն գործուն ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար, բայց, բնականաբար, դա միայնակ անել չի կարող։ Այն, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նրա բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության լարվածության թուլացմանը, կրակի դադարեցմանը հասնելուն։ 

Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

- Արտգործնախարարների հանդիպումները ևս կարող են կառուցողական շտրիխ ավելացնել գործընթացներին։ Չնայած արտաքին քաղաքական՝ մինչև այսօր կիրառված բոլոր լծակները այնքան էլ արդյունավետ չեն եղել, բայց շարունակում ենք ակնկալել բանակցային գործընթացի վերսկսում, պատերազմի դադարեցում։ Այսօր ԱՄՆ-ում Պոմպեոյի հետ տեղի ունենալիք հանդիպման ավարտից հետո կարող ենք արձանագրել, թե ամերիկյան ուղղությամբ ինչ է կատարվում։

Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը հետևեց ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե հարցը, կարծես թե, դիվանագիտորեն լուծել չի ստացվում։ Արդյոք կարո՞ղ ենք միայն ռազմական առումով հասնել հաղթանակի։

- Միանշանակ կարող ենք, մեր ՊԲ-ն շարունակում է կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։ Վարչապետը ռեալ գնահատական է տվել իրողություններին։ Ստացվում է, որ դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է, դիվանագիտական պոտենցիալն ուղղված է գործող տարբերակների և նոր հնարավորությունների քննարկմանը։ Այսօր խնդիրը կարող է լուծել միայն Պաշտպանության բանակը, իսկ այն բանակցային հարցում ունի մեկ դերակատարութուն՝ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Հետևաբար, ես կվկայակոչեմ Արցախյան բոլոր պատերազմներում մեր ամբողջ քաղաքական փորձը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության հայտարարություններով է հանդես գալիս, դրա հետ մեկտեղ չի մոռանում նշել նախապայմանների մասին։ Ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ հակառակորդի առաջնորդը։

- Դա արվում է արտաքին լսարանի համար։ Ալիևը սեփական հասարակական տրամադրությունները տանում է դեպի էյֆորիա՝ ամեն օր ցույց տալով, որ իրենք տասնյակ գյուղեր են ազատագրում ու մեկ օր հայատարարել, որ նստում է բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, կարող է ներհասարակական դաշտում դժգոհություններ առաջացնել։ Այսինքն ստացվում է՝ Ալիևը արտաքին լսարանի համար ներկայանում է որպես կառուցողական առաջնորդ, իսկ ներսում՝ որպես «ազատագրող» ղեկավար։ Սակայն այս երկու դիրքորոշումները չեն կարող մեկտեղվել։ Առավել ուժեղ զսպման մեխանիզմներ են պետք, որպեսզի գնանք բանակցային գործընթացների ճանապարհով, բայց դեռևս  չենք արձանագրել այդպիսի գործում զսպման լծակներ, եթե այդպիսիք լինեին, արդեն իսկ կունենայինք պատերազմի դադարեցում։

- Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: Իրանում հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները կարո՞ղ են քաղաքական ենթատեքստ ունենալ, հատկապես, որ դրանք ունեն ՀՕՊ ուղղվածություն։

Իրանը հոկտեմբերի 18-ին դուրս եկավ զենքի գնման և վաճառքի էմբարգոյից։ Ստացվում է այնպես, որ Իրանը դառնում է տարածաշրջանում զենքի գնման և վաճառքի լուրջ շուկա։ Նրա գլխավոր մատակարարը կարող է լինել Ռուսաստանը, որովհետև ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների համար, որոնք զենք կվաճառեն Իրանին։ Իսկ Ռուսաստանը արդեն իսկ պատժամիջոցների տակ է և խնդիր չունի այդ հարցում։ Այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համընկնում են։ Հոկտեմբերի 18-ից հետո ունեցանք Ռուսաստան-Իրան համաձայնագիրը՝ օդուժի պաշտպանության հետ կապված։ Իրանը, բնականաբար, վերահսկելու է իր սահմանների անվտանգությունը և պատահական չէ, որ մի քանի մակարդակներում հայտարարություններ է արել պատերազմի առաջին իսկ օրից սկսած, որ անտարբեր չէ այս գործընթացներին։ Իհարկե, ամենաքիչը կցանկանա ներգրավվել պատերազմական գործողություններում, բայց նաև չի կարող անտարբեր լինել։ Երեկվա դրությամբ Իրանի տարածք 90 հրթիռ  էր ընկել և հիշում ենք, որ Իրանը հայտարարել էր, եթե որևէ կողմից արձակված հրթիռը ընկնի իր տարածքում իր կողմից կարժանանա համարժեք գնահատականի։ Իրանի հաջորդ կարևոր հայտարարությունն այն է, որ հակամարտության ընթացքում գլխատման փորձերը դիտարկել է միջազգային ահաբեկչության իսլամական ծայրահեղականության ձևաչափում։

Մենք կարծում ենք՝ ստացվել է մի իրավիճակ, որ Իրանը գործուն դերակատար կարող է լինել, բայց այս պահին դեռևս չի ցանկանում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, ինչը տարածաշրջանի պետությունների համար լավ զարգացում չի կարող լինել, որովհետև տարածաշրջանը կարող է ամբողջովին ներգրավվել հակամարտությունների մեջ, ինչը որևէ լավ բանի չի կարող բերել։