Գ.Ծառուկյանի հայտարարությունը ներքաղաքական դաշտի կայութնությանն ու բալանսավորմանն էր ուղղված՝ ամուր թիկունք ստեղծելու գործուն քայլ էր
Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Պատերազմական այս բարդ իրավիճակում ցանկացած մոտիվացիա, ցանկացած նոր ուժ և օգնություն անչափ կարևոր է: Հասկանալի է նաև, որ թշնամին չի ցանկանում դեռևս հանձնվել և մեզ պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի, գոնե այս փուլում: Այս ամենի ֆոնին չափազանց կարևոր հանգամանք էր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքից ազատ արձակելու փաստը:
ԲՀԿ ղեկավարը կոնկրետ, առանց տողատակերի ու նախապայմանների հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, միասնական է հարկավոր լինել: Սա ներքաղաքական դաշտում կայունության և բալանսավորման ամենագործուն քայլն էր, ինչը ամուր թիկունք ունենալու ամենաառաջնային նախապայմաններից է:
Հաշվի առնելով նաև, որ Ծառուկյանն անձամբ է ղեկավարելու և գլխավորելու կամավորականների ջոկատը, պետք է նշենք, որ այդ դեպքում թե զինվորագրվողների թիվը կավելանա, թե մարդկանց հավատը դեպի հաղթական ավարտ: Այսինքն բարոյահոգեբանական վիճակի բարձրացման լավագույն միջոցն առաջնորդին կողքիդ կանգնած տեսնելն է: Մի կողմ ենք դնում ԲՀԿ ղեկավարի և նրա թիմակիցների նյութական աջակցության մասը, դրա մասին կխոսենք հետագայում, եթե կարիքը լինի, բոլորն էլ գիտեն Ծառուկյանի հայրենասիրական ձիրքն ու թե ինչի է նա պատրաստ հանուն ազգի ու պետության, դա ընթացքում կզգանք, բայց ուզում եմ նայել բոլոր այն չարախոսների, այն դատարկախոսների աչքերին, ովքեր պնդում էին, թե Ծառուկյանը մեկուսարանում էլ կարող է օգնել: Հիմա հասկացաք, որ մարդն իր հնարավորությունների ու կարողություների 100 տոկոսանոց պոտենցյալը միայն ազատ գործելու դեպքում կարող է ռեալիզացնել: Ինչևէ, հիմա այդ ամենի ժամանակը չի, ինչպես Գագիկ Ծառուկյանն ասեց՝ «բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է»: Մենք հաղթելու ենք, թող ոչ մեկ չկասկածի...




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու