Պուտինը դեռ հույս ունի չկորցնել Ադրբեջանը, բայց արդեն կորցրել է
Այն, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը արտահայտվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարությամբ, պայմանավորված է Ադրբեջանը չկորցնելու, Բաքվի հետ չթշնամանալու խնդրով:
Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ռուսաստանն արդեն կորցրել է Ադրբեջանը: Համենայն դեպս, արդյոք հնարավոր է պատկերացնել, որ Թուրքիան դուրս է գալու Ադրբեջանից: Այդ խնդիրը լուծելը Մոսկվայի ուժից վեր է: Դա կարող է տեղի ունենալ միջազգային ճնշման ներքո, ինչը սակայն քիչ հավանական է, որովհետեւ միջազգային ճնշման ունակ կենտրոնները չունեն Ռուսաստանի համար Թուրքիային Ադրբեջանից դուրս մղելու շահագրգռություն:
Այդպիսով, Պուտինն ինչպե՞ս է մտադիր պահել Ադրբեջանը: Հատկապես, երբ ակնառու է, որ Թուրքիան էլ մտադիր է Ադրբեջանում տեղակայել ռազմաբազա: Ռուսաստանի համար Ադրբեջանը պահելու թերեւս միակ գործնական տարբերակ է մնում այն մասնատելը, խաղալով էթնիկ փոքրամասնությունների խաղաքարտով:
Ի դեպ, այդ համատեքստում է նաեւ հետաքրքիր արցախյան հարցի վերաբերյալ նրա հայտարարության հատվածը, որտեղ խոսում էր խնդրի առաջացման էթնիկ գործոնի մասին, որ Սումգայիթում, հետո Արցախում հայերի հանդեպ գազանություններ են եղել: Դա մի կողմից ուշադրության եւ աշխատանքի արժանի հանգամանք է «անջատում հանուն փրկության» տրամաբանության շրջանակում, որ այժմ փորձում է քաղաքական օրակարգի հարց դարձնել Երեւանը:
Մյուս կողմից, Պուտինի հայտարարությունը թերեւս հնարավոր է դիտարկել նաեւ այլ շերտով՝ Բաքվին հիշեցում, որ կարող են ծագել նաեւ էթնիկ հիմքով այլ խնդիրներ: Համենայն դեպս, դա գուցե մնացել է Ադրբեջանի հարցում Պուտինի միակ խաղաքարտը, որ կարող է պահել Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա:
Իսկ ափսոսու՞մ է Ռուսաստանը, որ 2019-ի փետրվարին Ալիեւին հանձնեց թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու