Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»Մեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել. «Հրապարակ»«ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք ՉալաբյանԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել. «Հրապարակ»Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»Հանրապետության հրապարակում ռոբոտ շներ ցուցադրվեցին«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ»Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էՀանրապետության օրվան նվիրված զորահանդեսին զինվորականները ներկայանում են մարտական նոր դրոշներովԼֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ»Դու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանԶորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանՀանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ

Արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև ընդդիմության քայլերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, ԱԳ նախարարների Ժնևի հանդիպումն ու դրան նախորդած մյուս հանդիպումները ի՞նչ օգուտ տվեցին պատերազմի դադարեցման հարցում, որը չի հաջողվում իրականացնել։

-Ակնհայտ է, որ արդեն երեք միջնորդությունները Ադրբեջանի և Թուրքիայի կոպիտ խախտումով չիրականացան։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունները մերժվեցին հենց ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի կողմից։ Սա՝ մեկ։ Երկրորդը, ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ից հետո արդեն նոր տարածաշրջանային քարտեզ է փորձում վերաձևավորվել ռեգիոնալ տերությունների ներգրավվածությամբ։  

Այստեղ առաջինը Թուրքիայի ներգրավվածությունն ենք ակնհայտ տեսնում, Իրանի փոխարտգործնախարարի այցն է դրա մասին խոսում, Ռուսաստանի ակտիվացումը, նաև Մակրոնի, Թրամփի ակտիվացումը։ Բայց մի բան ակնհայտ է, որ, իմ կարծիքով, հիմնական խաղացողը շարունակում է մնալ պաշտոնական Թուրքիան։ Քանի որ ռազմական դրություն է, շատ փակագծեր չեմ կարող հիմա բացել, բայց ես իմ կարծիքը կարող եմ ասել, որ հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի հետևյալը՝ Թուրքիան պետք է դուրս վռնդվի Մինսկի խմբից, որպես ապակառուցողական էլեմենտ, և պետք է ամեն ինչ անել, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Սա մեր խնդիրն է։ Երկրորդը, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք ասել ենք, որ անընդունելի է։ Երրորդը, մեզ համար կա հստակ օրակարգ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա՝ մեկ, երկրորդ՝ պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր կամարտահայտությամբ ամրագրվի բանակցությունների միջոցով, և երրորդը՝ փաթեթային լուծումից բացի այլ տարբերակներ, ընդհուպ՝ փուլային լուծումը, անընդունելի է։ Մենք սա հստակ ասել ենք և՛ վարչապետի հետ հանդիպումից հետո, և՛ դրանից առաջ։

-Իսկ վարչապետն ինչպե՞ս է արձագանքել այդ ամենին։

-Վարչապետի տեղը ես չեմ կարող խոսել, որովհետև ռազմական դրություն է երկրում, և վարչապետը կամ իր խոսնակը կորոշեն՝ ինչ են ասում։ Բայց ամենակարևորներից մեկը՝ ստեղծված ծանր իրավիճակում, ի դեպ, հենց վարչապետն է այս իրավիճակը բնորոշել որպես ծանր և օրհասական, մենք 16 կուսակցություններով հանդես ենք եկել առաջարկ-պահանջով, որ նախկին նախագահներից, վարչապետներից, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից և այլ քաղաքական փորձառություն ունեցող գործիչներից ստեղծվի օպերատիվ շտաբ։ Մինչև այս պահը մենք կառավարությունից չունենք որևէ հստակ պատասխան։

-Ձեր առաջարկին հաջորդեց նաև Վազգեն Մանուկյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը հանձնի ռազմական ղեկավարությանը։ Դուք այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Վազգեն Մանուկյանն առաջարկեց, պաշտպանության նախարարությունն էլ իր կարծիքը արտահայտեց։ Բայց մենք Վազգեն Մանուկյանի առաջարկը կուսակցությունում չենք քննարկել, երկրորդը՝ մեր առաջարկը 16 կուսակցություններով, թե ինչպես ենք տեսնում ռազմական դրության պայմաններում պետական և ազգային ռեսուրսի համախմբումը և էդ ռեսուրսի միասնական և արդյունավետ օգտագործումը, այդ ամենը շարադրել ենք մեր առաջարկությունների մեջ։

-Տպավորություն կա, նաև այդպիսի մեսիջներ են մեզ հասնում, որ ընդդիմությունն էլ միասնական չէ, ընդդիմության թևերում, անգամ կուսակցությունների ներսում կան տարբեր մոտեցումներ, ու թերևս նաև դա է պատճառը, որ չի ստացվում ընդդիմադիր ճակատում մեկ միասնական օրակարգ ձևավորել։

-Ընդդիմությունը բազմաշերտ եղել է ու կա, հիմա նայած, թե մենք ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ 16 կուսակցությունների ֆորմատը մի բան է, վարչապետի մոտ արտախորհրդարանական ընդդիմության հավաքը լրիվ այլ ֆորմատով է, այլ ուժեր կան, այսինքն, եթե դու ընդդիմություն ասելով՝ նկատի ունես 16-ի ֆորմատը, որը մենք ստորագրել ենք, ես այնտեղ գլոբալ հակասություն չեմ տեսնում, որովհետև այդ ֆորմատը պատերազմի սկսման օրվանից ի վեր երկու հայտարարություն է արել, երկուսն էլ միասնական ստորագրվել է։

-Թեկուզ հենց այդ ֆորմատով՝ ձեզ մեղադրում են իշխանությունը զավթելու թաքուն մտադրություններ ունենալու մեջ։

Ես կարծում եմ՝ նման գնահատականները իրականությունից բավականին հեռու են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այդ առաջարկության նպատակը շատ պարզ է, եթե մարդիկ ընթերցեն այդ փաստաթուղթը, կտեսնեն, որ այդտեղ իշխանությունը զավթելու խնդիր չկա, զավթել-մավթել, դրանք շատ ծիծաղելի բաներ են։ Հայրենիքն էսօր վտանգի մեջ է, և մեր առաջարկի նպատակն է՝ օգտագործենք այդ ներուժը, հենց ինքը՝ կառավարությունն է միասնության կոչեր անում, մենք էլ ասում ենք՝ միասնությունը միայն խոսքով չպիտի լինի,լ պետք է գործով լինի, և մեր պետության համար այս ծանր, օրհասական պահին մեծ շռայլություն է՝ չօգտագործել ռազմական, դիվանագիտական, պետական, ճգնաժամային կառավարման փորձ ունեցող նախկին ղեկավարների, գործող քաղաքական գործիչների պոտենցիալը։ Խոսքը սրա մասին է։ Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ։ Պետությունն է վտանգի առաջ, մեր հայրենիքն է վտանգի առաջ, այլ ոչ թե իշխանությունը։

-Նախկին նախագահների հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ որոշվեց այդ հանդիպմամբ։

-Նախկին նախագահների հանդիպումից ամբողջական ինֆորմացիա ունեն բացառապես նախկին նախագահները։ Եվ եթե նույնիսկ ես որոշակի ինֆորմացիա ունեմ, կոռեկտ չի, որ ես հրապարակային դրա մասին խոսեմ։ Բայց ես շատ դրական եմ վերաբերվում այդ հանդիպմանը, դա պատմական հանդիպում էր, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայրենիքի համար ծանր վիճակում կարող են մարդիկ իրենց անձնական, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել և նստել մի սեղանի շուրջ պետության և ազգային շահի գերակայությունից ելնելով։