Ո՞վ ավելի լավ նախագահ կլինի հայերիս համար
Վաղը ամերիկացիները նախագահ կընտրեն
Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ: Ինձ շատ են հարցնում, թե ո՞վ ավելի լավ նախագահ կլինի հայերիս համար:
Կարծում եմ կլինի նա, ում հետ մենք ինքներս կկարողանանք նախաձեռնել օրակարգ, որն այսօր չկա: Թրամփի վարչակազմի հետ մեր աշխատանքը մեկ բառով կգնահատեմ` «տապալված»: Եթե հարաբերությունների զարգացման համար որևէ ներդրում չես արել, ապա արդյունքն էլ պետք է լինի այնպիսինը, ինչպիսինը կա:
Վաղը ամերիկացիները կնախանշեն իրենց պետության և համաշխարհային քաղաքականության ուղենիշը հաջորդող 4 տարիների համար: Կանխատեսում չեմ անում, բայց համարյա վստահ եմ, թե ով է հաղթելու պատմականորեն այս ծանրագույն պայքարում:
Հիմա միայն կնշեմ, որ Բայդենը միջինը 8.5%-ով ավելի բարձր վարկանիշ ունի: Ընտրահամակարգի առանձահատկությունը հաշվի առնելով, «Popular vote»-ի և «Electoral College»-ի միջև տարբերություն կարող է լինել և նախնական թվերը կարող են չարտահայտել վերջնական արդյունքը (տես` 2016թ. օրինակը): Միաժամանակ, 2020թ. առաջին 6 ամիսների իրավիճակում Թրամփին հաղթանակն ավելի հեշտ կտրվեր, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ամերիկցիներն էլ փոփոխություններ են ուզում:
Ինչևէ, սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...