Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել սիրիացի վարձկանների հավաքագրման ու նրանց առջև դրվող խնդիրների մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կալանավորված սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի ու իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների մասին:

Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:

Մեղադրանքն առաջադրվել է այն հանցավոր արարքը կատարելու համար, որ վերջինս, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ընդգրկված չլինելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմում, ինչպես նաև որևէ այլ պետության կողմից ուղարկված չլինելով զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, հավաքագրվելով Սիրիայում և Թուրքիայի միջոցով և վերջինիս տարածքով տեղափոխվելով Ադրբեջան, վերջինիս զինված ուժերի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, այդ թվում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործության կատարմանն ուղղված հրամանների իրագործման գործողություններին:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների համադրությունից ակնառու է դառնում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների անդամներին, ջիհադիստ վարձկաններին ներգրավվելու մի քանի սխեմատիկ էական հանգամանք, որոնք չափազանց կարևոր են կատարվողին իրավական գնահատականներ տալու, այս գործընթացում ներգրավված սուբյեկտների պատասխանատվության ենթարկման հարցն առաջ մղելու համար:

  1. Սիրիայի բնակավայրերում առանձին անհատների (կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում Աբու Հուսեյն 23 անունով անձի) միջոցով իրականացվել (իրականացվում) է ռազմական գործողությունների մասնակցելու համար վարձկան գրոհայինների հավաքագրում՝ նյութական հատուցում ստանալու, մասնավորապես տվյալ դեպքում 2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա գումարի դիմաց: Վերջիններս կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:
  1. Խմբավորումների ղեկավարների (տվյալ դեպքում ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի ցուցմունքի, «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի) համակարգմամբ վերջնական ընտրված անձինք խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, անարգել, Թուրքական սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, անցկացվում են Թուրքիայի տարածք, ավտոբուսներով տեղափոխվում Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ԹՀ ոստիկանների կողմից թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատում են հսկվող անցակետերը, անարգել նստեցվում են քաղաքացիական ինքնաթիռներ, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում այլ քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ կրկին ԹՀ զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվում Ադրբեջան:
  1. Ադրբեջանի զինված ուժերի ուղեկցությամբ, առանց վերջիններիս անձնագրերը ստուգելու, անմիջապես օդանավակայանից, կազմակերպված ձևով, նրանց տեղափոխում են Ադրբեջանի՝ հատում նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ, որտեղ նրանց տալիս են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և տարբեր զենքեր, այսինքն` փաստացի ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձնում են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով համապատասխան ստորաբաժանումներ: Ընդ որում՝ ըստ առկա փաստական տվյալների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը, կազմված 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշայի ղեկավարությամբ, տեղակայվել են նրանց հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 18 անդամներ:
  1. Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ: Կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում 2020թ. հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Աբու Համշայի ղեկավարությամբ մոտ 250 անդամներից կազմված խմբավորումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:
  1. Էական բնութագրիչ հանգամանք է, որ այս խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ: Ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի տված ցուցմունքների, մասնավորապես, իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը: Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել»: