Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային
Քաղաքականություն

Գնդապետ Գրիգորի Սահակյանը հրաժարվել է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց․ Արայիկ Հարությունյան

Գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցել է, որ հրաժարվում է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր հրաժարվել են։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել։ Դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան։ Իհարկե մի մասը եղել են առաջնագծում, մի մասը կռվել են, իրավունք ունեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց  եղբայրների, իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում։ Բոլորին եմ ասում՝ որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրնեց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։

Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, օդից պաշտպանվելու և այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ։

 

Իսկ ինչու՞ ենք վերջում զինադադար կնքել, ինչու՞ ենք պարտավորված եղել, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, ու՞ր էր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփան-ակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակում էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկանների, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։

Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է իրենց դավաճանել։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջև, խոնրահվում եմ այդ 18-20 տարեկանների առջև, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։

Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետև արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։

Նորից կրկնեմ․ մեղավոր ենք բոլո՛րս, զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նյութական մատակարարումը բավարար չէ։ Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, գոնե այդքան պիտի համալրես։ Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․ հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան տղաների դիակներ ունենք այսօր առաջնագծում, մեր երեխաների, մեր բալիկների, որովհետև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։

Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետեւ զորքն աջակցության կարիք ունի։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում առավելագույնը երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։

Այո, մենք ժամանակին տարհանել ենք Ստեփանակերտը, ստիպված էինք, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հարյուրավոր, հազարավոր չլինի։ Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին և իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու քաղաքներում և բնակավայրերում։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է մեզ հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երևանում, և այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուս նկուղը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․ Բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»: