Դա եղել է համատեղ հայտարարություն և ոչ թե համաձայնագիր, սա շատ կարևոր նրբություն է․ Փաշինյան
Դա եղել է համատեղ հայտարարություն և ոչ թե համաձայնագիր, սա շատ կարևոր նրբություն է, երկրորդը՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը։ Ինչպես ասել եմ, նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Երեկվա իմ ելույթում ասացի, որ անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որը բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր , որ, ըստ էության, Շուշիի անկումից հետ Ստեփանակերտը մնացել է անպաշտպան, և եթե մենք շատ արագ չկանգանցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերարբար՝ Ասկերանը , Մարտակերտը։ Այսինքն, սցենարներից կախված, 20-30․000 մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։ Ընդ որում, ինչո՞ւ է այդ թիվը տարբեր, որովհետև նայած, թե ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար։ Այստեղ շատ կաևոր է այն, որ շրջափակման մեջ հայտնված զինվորները չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից։ Սա այն դեպքը չէր, որ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպելու, քանի որ այդ դեպքում առաջնագիծը ամբողջությամբ կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ։
Դուք ասում եք՝ ինչո՞ւ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ընդդիմության հետ և այլն։ Դա, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել, որովհետև դա մոտավորապես նույնն է, որ ասենք՝ մեր ստորաբաժանումը ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է հարձակվել, ինչո՞ւ այս հարցերը չեն քննարկվել ԱԺ-ում, ընդդիմության հետ։ Այդ ժամանակ շատ կրիտիկական ռազմական գործողություններ էին»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...