Փաշինյանը զրկվեց երեք կարևոր «հենասյուներից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան քաղաքացիական պատերազմ հրահրող գրառում էր արել, որը միանշանակ քննադատական գնահատականի արժանացավ ոչ միայն հասարակության լայն շերտերի, ՄԻՊ-ի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլ նաև հենց Փաշինյանի թիմակիցների կողմից: Գիշերվա ընթացքում երեք պատգամավոր հայտնեցին մանդատները վայր դնելու մասին, պաշտոնից հրաժարվեց նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուն, իսկ այսօր առավոտյան հրաժարական ներկայացրեց շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարարը: Այս ցանկը, ինչպես երևում է, շարունակական է, և հենց այդ սցենարը կանխելու համար Փաշինյանը այսօր ուղիղ եթերում փորձեց ուղղել սխալը, սակայն, փաստենք, որ դա նրա մոտ չստացվեց: Հանրությունը ականատես եղավ հերթական մանիպուլյացիոն պնդումներին, քաղաքական կրուտիտներին:
Սակայն, քաղաքական թիմի փաստացի կազմաքանդումը չէ միայն, որ վկայում է գործող վարչապետի դիրքերի կտրուկ թուլացման մասին: Ինչպես գիտենք, ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ղեկավարների դեմ քրեական գործեր են հարուցվել, որոնք, սակայն, դատարաններում ջրվում են՝ դատարանները չեն ընդունում ընդդիմության լիդերներին կալանավորելու որոշումներ: Առավել ուշագրավ էր երեկ դատախազության ներկայացուցչի հայտարարությունը, որ հայտնի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութի ձայնագրությունները մոնտաժված են: Սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին, որի հետքերով պետք է գնան պատկան մարմինները: Սակայն, մեկ բան այլևս ակնհայտ է, եթե նախկինում դատական համակարգը և դատախազությունը կատարում էին Փաշինյանի հրահանգները, այսօր այլևս չեն կատարում կամ չեն կատարում այն ծավալով, ինչ նախկինում: Սա էլ ենթադրում է, որ Փաշինյանը կորցնում է շատ կարևոր աջակցություն` ի դեմս դատական համակարգի:
Մեկ ուշագրավ դիտարկում ևս: ԱՄՆ դեսպան Թրեյսիի ՝ բռնությունը և ատելության կոչերը դատապարտող հայտարարությունից հետո Փաշինյանի հանդեպ կտրուկ փոխել է վերաբերմունքը նաև այսպես կոչված` սորոսական թևը: Մեկը մյուսի հետևից կարկառուն սորոսականները քննադատական հայտարարություններով են հանդես գալիս, իսկ «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը, ով երեկ գիշերը վայր դրեց մանդատը, համարվում էր իշխանական ֆրակցիայի սորոսական թևի վառ ներկայացուցիչ:
Փաշինյանին լքել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարող ենք փաստել, որ վարչապետը մնացել է առանց իր ծանր հրետանու, որը անհրաժեշտության դեպքում գործի էր դնում՝ վերջին 2.5 տարիների ընթացքում: Այսօր անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է հասկանում և հասկացնում իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ հետագա պայքարը իշխանության համար ոչ միայն անիմաստ է , այլ նաև հղի է լրջագույն ցնցումներով…




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու