Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին

Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին հող հանձնող, որովհետև գիտեին, որ այդ ամեն ինչը իրենց գլխին էր կոտրվելու»։

«Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, ինքը պարտված ղեկավար է և պետք է հեռանա։ Այսքանից հետո իրենք խոսելու տեղ ունե՞ն։ Մադրիդյան սկզբունքները մի կողմ էր դնում, Նիկոլ Փաշինայնը Ալիևից էր իմանում բանակցային պրոցեսի բովանդակությունը։ Զրոյական կետից սկսելը սրան հանգեցրեց, հայտարարեց, որ  «Արցախը Հայաստան է և վերջ», դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ հարուցեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ էր տալիս, որ շրջապատը փոխի, ճիշտ ընկերներ չի ձեռք բերել Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի նախագահին, որ արարողակարգով նախատեսված էր, չէր դիմավորում, իր թիմն էլ ֆեյսբուքում հիանում էր։ Գնում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման, ասում էր՝ Դուք պետք է մեր սուվերենիտետը հարգեք, ինքն էր ասում՝ հպարտ քաղաքականություն պետք է վարենք, ոչ թե վիզը ծուռ, հիմա ինքն է Ալիևի առաջ վիզը ծռում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացվեր, որոշել էին, որ դա որպես արդյունք պետք է ներկայացնեն, իսկ նախկին իշխանություններն էլ  շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Սակայն, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և իրենք եկան իշխանության, իրենց սկսեցին անվանել հող հանձնող։

«Դատարկախոսությամբ զբաղվելու փոխարեն սույն տիկինը ճիշտ կանի լռի և հայտարարի իր քաղաքական առաջնորդի քաղաքականության և պետական կառավարման համար այլևս անպիտան լինելու հանգամանքը։ Նախ՝ էդ յոթ շրջանը, եթե մենք տալիս էիք, Ալիևը չէր վերցնո՞ւմ, երկրորդը՝ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը չորս օրում կանգնեցվել է՝ Ալիևը խնդրել է, դրանից հետո, եթե նման կոնսենսուս կար՝ էդ ինչպե՞ս է 2016թ.-ի հոկտեմբերին Ալիևը Կառավարության նիստում հայտարարում, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը, այստեղ են ասել՝ մտածիր, հետո խոսիր: Երրորդ՝ եթե նույնիսկ 7 շրջան է, Նիկոլ Փաշինյանը 7 շրջան չի տվել, այլ անտեսելով ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հաղորդումները, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հոկտեմբերի 20-ի առաջարկը, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը, և Շուշին մնում է մեզ, անտեսել է և դրա արդյունքում էլ համ 7 շրջան է տվել, համ Շուշին, համ Հադրութը, տվել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու գյուղերից, մոտ 5000 զոհ են տվել, մոտ 10 000  էլ վիրավոր են տվել, ինչը ինչի հետ են համեմատում», - նշեց  ՀՀԿ խոսնակը։

Գնահատելով իրավիճակը, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հողատու, այլև կապիտուլյացիա ստորագրած վարչապետ։ «Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր զոհերն անձամբ իր խղճին են, որովհետև ՌԴ նախագահն առաջարկել էր, որ հրադադար կնքվի, Ալիևին համոզել էր, բայց նա չհամաձայնեց», - նկատեց նա։ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ առանց 3 մլն վարչապետի հետ քննարկման, ոչ մի հարց չի լուծելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Նախկինները հող են պահել, նախկինները թուրքին ծնկի են բերել, իսկ իրենք թուրքի առաջ վիզ են ծռել, Ալիևին քարտ-բլանշ են տվել, որ իր հետ նման կերպ խոսի, ու էդքանից հետո իրենք ուզում են գնալ  բանակցել,  ինչի՞ շուրջ բանակցեն։ Լենա Նազարյանը էդ ինչի՞ չի ասում, որ Մեղրիի մասին խոսք չկա, իրենք գետինը պետք է մտնեն, իր ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին հերքում, սուտասան է հանում, ինքը կանգնեց, ասաց՝ Շուշիի հարցը միշտ եղել է, իսկ ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասաց, որ նման բան չկա, ՌԴ նախագահը ևս ասաց, որ Շուշիի հարցը առաջացել է պատերազմի ժամանակ, թող մանիպուլյացիա չանեն, կոնկրետ դրա մասին խոսեն, էնպես են խոսում, ոնց որ միայն 7 շրջաններն են տվել։ Եթե տեսականորեն էլ նայեք, որ 7 շրջանների թեմա եղել է, Շուշիի ու Հադրութի թեմա եղե՞լ է, 50 մլրդ Հայաստանի վզին դնելու թեմա եղե՞լ է, Մեղրիի ճանապարհի թեմա եղե՞լ է, բա սուվերենությունից են խոսում», - նշեց նա։

Շարմազանովը Լենա Նազարյանին առաջարկեց Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին մտածել։

«Դիվանագիտական բոլոր ձեռքբերումները Դուշանբեի վերելակում ի չիք արվեցին։ Հիմա էլ Ալիևը հարցազրույցներ է տալիս, ու ասում՝ մեզ ավելի ձեռնտու է՝ Նիկոլը լինի իշխանության, քան ազգայնական ուժերը, իհարկե, իրեն ձեռնտու կլինի, որ Նիկոլը լինի, որովհետև կարող է Զանգեզուրն էլ վերցնի, ինչ ասի Նիկոլին, պիտի անի»,- եզրափակեց նա։