Նախկինների ժամանակ ժողովուրդն ուներ հացի խնդիր, ներկաների օրոք՝ հացի և անվտանգության. Արման Վարդանյան (տեսանյութ)
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք պետք է օգտագործենք, որպեսզի մաքրենք այս դաշտը նման շառլատաններից, մարդկանցից, ովքեր եկել և խաբել են այս ժողովրդին»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին:
«Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապացուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին և կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասաց Վարդանյանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան:
«Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է: Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուրսը»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:
Վարդանյանի խոսքով` Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների և նորերի թալանի պատճառով և մինչ օրս դրա համար որևիցե մեկը չի պատժվել:
«Իհարկե, և՛ այնտեղ, և՛ այնտեղ կան նորմալ մարդիկ, բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...