Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում: Դեռևս հայ ժողովրդին պատշաճ չի ներկայացվել և չի քննարկվել հանդիպման օրակարգը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքական նոր ուժի ձևավորման մասին:

Արտակ Թովմասյանին հարցրինք՝ ի՞նչ տեղեկություններ ունի նա, ի՞նչ հարցեր են դրված բանակցային սեղանին. «Այդ բանակցությունների ընթացքում քննարկվող բազմաթիվ հարցերից կարելի է, հատկապես, առանձնացել երկուսը: Առաջինը գերիների վերադարձի հարցն է, որն արդեն իսկ պետք է լուծված լիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ խաբել են, վերադարձը ձգձգում են ու նոր պայման են նրա առջև դրել։ Իսկ երկրորդ հարցը Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող ճանապարհի բացումն է: Նկատենք, որ Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրելը նշանակում է իրագործել թուրքական եղբայրական պետությունների պատմական երազանքը, որը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի քաղաքականության հաղթանակ տարածաշրջանում․ Ադրբեջանը ստանում է ցամաքային կապ Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան, իր հերթին, իրագործում է մինչև Չինաստան ճանապարհ բացելու իր ծրագիրը: Այս հարցը քննարկվում է նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի 9-րդ կետի համաձայն, ըստ որի` ՀՀ-ն ապահովում է Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը։ Վերահսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները»:

Արտակ Թովմասյանին հարցրինք նաև՝ արդյո՞ք այս ճանապարհի բացումը տարածաշրջանում կակտիվացնի տնտեսությունը, որքանո՞վ է այն ձեռնտու Հայաստանին։ Վերջինս ասաց, որ բանակցություններում Հայաստանի կարծիքն ու շահերն առաջ տանող չկա։ Այս ճանապարհի բացումը արվում է միայն պատերազմով պարտադրված և ոչ թե նախապես պլանավորված ձևաչափով. «Լինելով քաջատեղյակ՝ ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ խոսքը` Նիկոլ Փաշինյանն անկարող է տանել այս բանակցությունները՝ հօգուտ ՀՀ-ի։ Նրան կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է, ինչն էլ պարզ կդառնա ժամանակի ընթացքում, երբ հաջորդ իշխանությունը արդարադատություն կիրականացնի: Սակայն միանշանակ է, որ այս ամենի ցավալի դրսևորումները մենք կտեսնենք կարճ ժամանակահատվածում»:

Թովմասյանն ասաց նաև, որ բոլոր գերիներին կվերադարձնեն, եթե Փաշինյանը համաձայնի այդ ճանապարհի անարգել բացմանը: Այսինքն՝ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով` նախորդ պայմանավորվածության հիման վրա, չի իրականացվի, իսկ մյուս հարցերին Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել անդրադառնալ միայն գերիների վերադարձի խոստում ստանալուց հետո, ինչը արդեն իսկ պետք է կատարված լիներ:

«Ցավալի է, որ որոշումներ կայացվում են առանց անգամ Փաշինյանի հետ քննարկման, և նրա ներկայությունը միայն պրոտոկոլային բնույթ է կրում և նրա ստորագրությունը դնելու նպատակն է հետապնդում: Անգամ այս դեպքում Փաշինյանը դեռևս ժողովրդի մոտ փորձում է աշխատանքի իմիտացիա ստեղծել և, օրինակ, գերիների վերադարձը դարձնել «կայացած բանակցությունների ձեռքբերում»,- ասաց Արտակ Թովմասյանը։