Աստղագուշակ՝ հունվարի 19-ի համար
Օրվա երկրորդ կեսին Խոյերին սպասվում են նոր տպավորություններ: Կարող է փոխվել մթնոլորտը, տրամադրությունը, իրադարձությունների նկատմամբ հայացքը: Տոկունություն, բծախնդրություն պահանջող, կոնկրետ արդյունքի ուղղված զբաղմունքներն ավելի արդյունավետ կլինեն օրվա սկզբին: Որքան մոտ է երեկոն, այնքան մեծ է բազմազանության պահանջը: Նոր գաղափարները չարժե կյանքի կոչել առանց քննադատական վերլուծության:
Ցուլ
Ցուլերի համար առավել կայուն կլինի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ ճանապարհից չշեղվելուն կօգնի ձեր ինքնավստահությունը կամ ինչ-որ արտաքին կողմնորոշիչ: Չարժե երեկոյան թողնել կարևոր գործերը, ինչպես նաև գործողությունները, որոնք ուղղված են ձեր անհատական կարիքների բավարարմանը: Կեսօրից հետո կսկսի աճել անհանգստությունը կամ հետաքրքրասիրությունը: Հարմար պահ է որոնումների, կասկածների համար:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասվում են բացահայտ կամ քողարկված թակարդներ: Գործնական բնույթի առաջադրանքներն արժե կատարել առավոտյան: Օրվա երկրորդ կեսը ծուռ հայելի կդնի ձեր և ձեզ հետաքրքրող մարդկանց միջև: Գործընկերոջ, գործատուի, հաճախորդի հետ շփումները հղի են թյուրըմբռնմամբ: Չարժե շտապել նախաձեռնությունների հարցում՝ հատկապես համատեղ: Անցանկալի է ատյաններ այցելությունը, պաշտոնական միության կնքումը:
Խեցգետին
Խեցգետինների համար օրը կսկսվի հաճելի իրադարձությունից կամ հանգստացնող կայունությունից: Հնարավոր է ծուլություն, հարմարավետության ձգտում: Չարժե հետաձգել գնումները, կոսմետիկ գործընթացները, տնտեսական միջոցառումները: Օրվա երկրորդ կեսը շեշտը կտեղափոխի նյութականից ինտելեկտուալի կամ հոգևորի վրա, կբարձրացնի հոգեբանական նրբությունների նշանակությունը: Հնարավոր է ցանկանաք այցելել նորությունների կայքեք:
Առյուծ
Օրվա սկզբում Առյուծները կառանձնանան չեզոքությամբ: Ուշադրությունը նոր օբյեկտի վրա ուղղելուն կարող է խանգարել իրենց առջև դրված նպատակի վրա կենտրոնացվածությունը կամ իրավիճակից հնարավորինս շատ օգուտ քաղելու ձգտումը: Հաջող պահ է գործն ավարտելու համար: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք հավասարակշռություն գտնել ոչ պաշտոնական ոճի շփման ձգտման և տրված շրջանակներում մնալու անհրաժեշտության միջև:
Կույս
Կույսերին կարևոր է ժամանակին որսալ իրադրության բեկումնային պահը և շտկել իրենց մարտավարությունը: Առավոտյան տրամադրությունը կայուն կլինի, նախաձեռնությունները կսկսեն արդյունք տալ, լավատեսություն կներշնչեն: Երեկոյի մոտենալու հետ կարող են ի հայտ գալ նոր ծրագրեր, հետաքրքիր տարբերակներ, ինչպես նաև բարձրացված պահանջներ, չհիմնավորված հույսեր: Նպատակի ոչ ճիշտ ընտրությունը կարող է սխալ ուղղությամբ տանել:
Կշեռք
Օրվա առաջին կեսին Կշեռքները հակված կլինեն պրագմատիզմի: Այդ որակը կօգնի կարգավորել ֆինանսական և կենցաղային հարցերը, բազային հավասարակշռություն գտնել մտերիմների հետ հարաբերություններում: Օրվա ընթացքում կնկատվեն ուշադրության ցրման միտումներ, տրամադրությունը կդառնա ավելի ռոմանտիկ և արկածախնդիր: Հնարավոր է ձեզ գայթակղի անհասանելի նպատակը, գրավեն հեռավոր երկրները, հետաքրքրի գիտական, կենցաղային կամ այլ հանելուկ:
Կարիճ
Օրվա սկզբում Կարիճները կվայելեն հաջող գործարքը, անհրաժեշտ մարդկանց հետ կայուն հարաբերությունները, ամուսնության մեջ հանգստությունն ու փոխըմբռնումը, ուղևորությունների մեջ հարմարավետությունը: Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի շատ քաոս մտցնել շրջակա մթնոլորտում: Այդ ժամանակ ավելի լավ է հրաժարվել կարևոր գործերից, պատասխանատու որոշումներից: Ավելի օգտակար կլինի ծրագրերին ու հանգամանքներին նայել այլ անկյունի տակ:
Աղեղնավոր
Աղեղնավորները ստիպված կլինեն օրը սկսել առօրյա գործերով: Դրանք բարեխղճորեն ավարտին հասցնելը խոստանում է գործնական լավ արդյունք, նյութական հիմքի ամրապնդում, մասնագիտական հաջողություններ: Օրվա երկրորդ կեսին ձեզ պետք կգա խելացի հակառակորդ կամ ընկերական տրամադրված զրուցակից: Ցանկալի է խուսափել նախաձեռնություններից, քանզի ձեր լուրջ տրամադրվածությունն ուրիշները կարող են օգտագործել իրենց նպատակներով:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում օրը սկսել վազվզոցից: Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարելի է հանգստանալ, շրջել խանութներով, այցելել կոսմետոլոգի: Գործերին ավելի լավ է անցնել կեսօրից հետո: Իմաստ չունի ձգտել ծրագրի գերակատարման, նախապես խիստ պայմաններ սահմանել ձեզ և ուրիշների համար: Իրավիճակը կպահանջի ճկունություն և հանգամանքների բերումից ժամանակին օգուտ քաղելու ունակություն: Անցանկալի է այցելել բժշկի:
Ջրհոս
Ջրհոսները նոր ուժեր և թարմ գաղափարների ներհոսք կունենան օրվա կեսին: Երեկոյան հնարավոր է վիրտուալ արկած կամ հաճելի անակնկալ իրական տիրույթում: Երևակայությունը կհուշի յուրօրինակ ելք, որն անհաջող կերպով փնտրում էիք ավանդույթների և շաբլոնների օգնությամբ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չմոռանալ ֆորմալ տրամաբանության մասին, քանզի առանց դրա ձեր մտածողությունը կարող է դառնալ քաոսային:
Ձկներ
Օրվա առաջին կեսը Ձկները շատ արդյունավետ կանցկացնեն, եթե հետևողական լինեն և չալարեն սկսածն ավարտին հասցնել: Արժե նախապատվությունը տալ գործնական առաջադրանքների լուծմանը: Երեկոյան մոտ կարող է ուշադրություն պահանջել տնային տիրույթը, հնարավոր են նորություններ համախոհների միջավայրում: Աստղերը խորհուրդ են տալիս հաղթահարել խաբկանքի գայթակղությունը, այլապես ինքներդ կարող եք դառնալ ձեր խաղերի զոհը:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»