Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Ucom-ի աջակցությամբ Երևանում ամփոփվեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադան, որին այս տարի մասնակցեց 931 երիտասարդ՝ 17 երկրից։ Ընկերությունը հանդես էր գալիս որպես օլիմպիադայի գլխավոր հովանավոր։

Նոյեմբերի 1–4-ն անցկացված օլիմպիադայի եզրափակիչ մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։ Օտարերկրյա եզրափակիչ անցած 17 մասնակիցներից 14-ը ժամանել են Հայաստան՝ մրցույթին տեղում մասնակցելու համար։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց նոյեմբերի 3-ին՝ «Silicon Mountains Tech Summit 2026» գագաթնաժողովի շրջանակում։

21-րդ օլիմպիադայի հաղթողներն էին՝ առաջին տեղ՝ Լիանա Խաչատրյան (Հայաստան), երկրորդ տեղ՝ Ասան Նդիայե (Ֆրանսիա), երրորդ տեղ՝ Նատալի Ջուլջյան (Լիբանան), Արթուր Սարիբեկյան (Հայաստան) և Անտոն Գլինին (Ռուսաստան)։ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ճաղարյանի անվան «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացել է Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան)։

«Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը սկսվում է կրթությունից և երիտասարդների համար ստեղծվող հնարավորություններից։ Մեզ համար կարևոր է, որ նրանք կարողանան փորձել իրենց ուժերը, սովորել միմյանցից և տեսնել, թե ինչպես կարող են իրենց գիտելիքներով մասնակցել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։ Ucom-ն աջակցում է այս օլիմպիադային՝ խրախուսելու երիտասարդների մասնագիտական աճը և նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ այստեղ ձեռք բերված փորձն ու կապերը նրանց կօգնեն ավելի համարձակ քայլեր անել իրենց մասնագիտական ճանապարհին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օլիմպիադան խթանում է երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների նկատմամբ՝ նրանց հնարավորություն տալով գնահատելու սեփական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, փորձ փոխանակելու և կապեր հաստատելու տարբեր երկրների հասակակիցների հետ։ Նախաձեռնությունը նաև նպաստում է կրթական ծրագրերի արդիականացմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Մրցույթի առաջադրանքներն ընդգրկում են թվային, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծումն ու թեստավորումը, կիսահաղորդչային սարքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովումը։

Այս տարի օլիմպիադային մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Լիբանանից, Պերուից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռուանդայից, Շրի Լանկայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Վիետնամից։ Էստոնիան և Ռուանդան մրցույթին ներկայացված են առաջին անգամ։ Օլիմպիադան իր գործունեության 21 տարիների ընթացքում համախմբել է հազարավոր ուսանողների և երիտասարդ մասնագետների 42 երկրից։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է կարևոր միջազգային հարթակ՝ տաղանդավոր ուսանողների բացահայտման, կրթության ոլորտում բարձր առաջադիմության խթանման և նորարարների հաջորդ սերնդի ոգեշնչման համար։ Անցած 21 տարիների ընթացքում Օլիմպիադան համախմբել է մասնակիցների 42 երկրից՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն ընձեռելով փորձարկելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, փոխանակելու գաղափարներ և հաստատելու երկարաժամկետ մասնագիտական կապեր։ Մենք հպարտ ենք, որ Օլիմպիադան շարունակում է հետաքրքրություն առաջացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, խթանել մասնագիտական բարձր որակավորումը և նպաստել ապագա նորարարների միջազգային համայնքի ձևավորմանը, որի ներկայացուցիչները կկերտեն վաղվա տեխնոլոգիաները», -  նշել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն կազմակերպվում է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ IEEE-ի Թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։