COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը։
Կենսաբազմազանության պահպանումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու հասարակության բարեկեցությունը բանկի հաշվետվության առանցքում են։
Կայուն զարգացման հաշվետվությունն Ակբան հրապարակել է սեփական նախաձեռնությամբ՝ ընդգծելով իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։
«Հաշվի առնելով երկարաժամկետ բնապահպանական և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Ակբա բանկը, որպես Հայաստանում նախաձեռնող ու նորարար ընկերություն, ձգտում է լինել առաջամարտիկ և օրինակ ծառայել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ընկերությունների համար։ Ուրախ ենք, որ COP17-ն իրականացվեց Հայաստանում, ինչը ևս մեկ առիթ էր մեր կայունության հաշվետվությունը ներկայացնելու համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։
«COP17-ի շրջանակում ներկայացնելով Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը՝ հստակ ընդգծում ենք, որ Ակբան պատասխանատու գործունեություն է ծավալում, և որ կենսաբազմազանությունն ու շրջակա միջավայրը շատ կարևոր են մեզ համար: Մենք ուղերձ ենք հղում մեր բոլոր գործընկերներին, որ կենսաբազմազանության պահպանումը պետք է լինի բիզնեսի հիմքում, ինչպես Ակբա բանկում է»,- նշել է Ակբա բանկի կայուն զարգացման բաժնի պետ Օհան Ալվանդյանը։
Կայուն զարգացումը պահանջում է հետևողական աշխատանք և պատասխանատվություն։ Բիզնեսի համար այն ոչ միայն ընթացիկ խնդիրներին արձագանքն է, այլև երկարաժամկետ որոշումների կայացման հիմքը՝ հաշվի առնելով հասարակության և շրջակա միջավայրի կայուն ապագան։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»