Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին զինվորականները ներկայանում են մարտական նոր դրոշներովԼֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ»Դու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանԶորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանՀանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՈ՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ «Ժողովուրդ»Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ»Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընտրություններումԻշխանության գլխին չի կարող լինել չտես մարդ․ Սամվել ԿարապետյանՄեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՎարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՀայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ ՊեսկովՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՄեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանԴուք հիմա միայն մի գործ ունեք անելու՝ մասնակցե՛ք ընտրության․ ՄխիթարյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»
Քաղաքականություն

«Գիտելիքը լավագույն կապիտալն է», - ասում է կենտրոնն ու յուրաքանչյուր դիմորդի դարձնում այդ կապիտալի կրողը

Աշխարհի հետ գրագետ և անկաշկանդ հաղորդակցվելու լավագույն ճանապարհը լեզուների իմացությունն է: Այս սկզբունքով արդեն շատերն են առաջնորդվում: «Յունիվերս» լեզվի կենտրոնում (ULC) յուրաքանչյուրին հաջողության հասցնելու նպատակը դառնում է առաջնահերթություն: Այստեղ ջանք չեն խնայում կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ գրանցելու համար:
 
«Յունիվերս» լեզվի կնետրոնը գործում է 2016 թ-ից: Գործունեության 5 տարիների ընթացքում կենտրոնն առաջարկել ու իր ուսանողներին մատուցել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:
 
Կենտրոնում ուսուցանվում է գերմաներեն, անգլերեն և ռուսերեն:
 
Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ, ինչպես նաև անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP), բիզնես անգլերեն, բիզնես գերմաներեն, բժշկական գերմաներեն, անգլերեն և գերմաներեն պատանիների համար, միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`
 
TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:
 
«Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ, որոնք վերապատրաստման դասընթացներ են անգլերենի ուսուցիչների համար: Ունենք տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 120, 140, 150, 180, 190 ժամ: Այն միջազգային սերտիֆիկատ է, որը հնարավորություն է տալիս նաև աշխատանքը շարունակել արտերկրում: », - ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
 
Խոսելով կենտրոնի առավելությունների մասին, հարկ է նշել, որ կենտրոնը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ` ընդունարաններում և ռեստորաններում աշխատողների, բարմենների և տնային աշխատողների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար` տրամադրելով նրանց անգլերեն լեզվի սերտիֆիկատներ: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն, մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ և PR: Դասավանդող մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ:
 
«Յունիվերս» կենտրոնի առավելությունները շատ են: Եվս մեկայն է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու հրատարակչությունների հետ, ունի մեծ ու հարուստ գերմաներեն գրականություն:
Կենտրոնում ուսանելուց հետ տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ ախարհում:
Գաղտնիք չէ, որ հաջողության հասնելու լավագույն միջոցը քրտնաջան աշխատանքն է, իսկ երբ այդ աշխատանքին գումարվում է նաև կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքները, գերազանց արդյունքը երաշխավորված է: Կենտրոնի փորձառու մասնագետները դասախոսներ են, ովքեր ունեն, CELTA, TEFL, TESOL և այլ համարժեք որակավորումներ:
 
«Մեր կենտրոնում չափազանց պահանջկոտ են մասնագետների մասնագիտական որակների նկատմամբ: Աշխատանքի ընդունվելուց մասնագետները երկար փուլ են անցնում, երկար ժամանակ է պահանջվում նաև մինչ առաջին ուսանող ունենալը: Անընդհատ վերապատրաստում ենք, ստեղծում ենք փորձնական խմբեր` աշխատակիցներից կազմված, նրանք անցնում են դասընթացներ և կատարելագործում են իրենց հմտությունները: Իսկապես մեծ ներդրում ենք ունենում մասնագտեների մասնագիտական որակների բարելավման վրա: Մասնագետները վերապատրաստման ու փորձաշրջանի ողջ ընթացքում վարձատրվում են», - ընդգծում է Քրիստինե Մկրտչյանը:
 
ULC-ն հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից: Կենտրոնը նաև բարեգործական և սոցիալական ծրագրեր է իրականացրել` նպաստելով արվեստի և մշակույթի տարածմանը:
 
Կարևորելով Հայաստանում կրթական ծրագրերի առաջխաղացումը, կենտրոնում նաև անվճար թրեյնինգներ են անցկացվել թեˊ անգլերեն, թեˊ գերմաներեն լեզուներով, որտեղ ուսանողները կարողացել են շփվել դասերից դուրս` կատարելագործելով գիտելիքները: Թրեյնինգների ժամանակ քննարկումներ են ծավալվել տարբեր թեմաների շուրջ, դրանցից մեկի դեպքում, օրինակ, գերմանացի մի հեղինակի աշխատանքի շուրջ էր կազմակերպվել քննարկումը: Ընթացքում կապ է հաստատվել անմիջապես հեղինակի հետ, ում ուսանողները ուղղել են հարցեր:
 
«Յունիվերս» կենտրոնում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Կորպորտաիվ փաթեթներով վերապատրաստվել են ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներ:
 
Կենտրոնում կարող են ուսուցում ստանալ բոլորը`առանց տարիքային
 
 սահմանափակման: Արագ ու առավելագույն արդյունքի հասնելու համար այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Յուրաքանչյուր սովորող ընդգրկվում է համապատասխան խմբում` հաշվի առնելով գիտելիքների մակարդակը:
 
Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված միջավայրը տրամադրում է սովորելուն: Լեզվի կենտրոնում պատերն անգամ կրում են ուսուցանվող լեզվի երկրի շունչը` գերմանական գարեջրից ու ֆուտբոլային ակումբի հուշանվերներից մինչև ամերիկյան թևավոր խոսքեր ու կարևոր բանաձևեր:
 
Այստեղ նաև հատուկ զեղչեր են գործում, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրամադրվում է 10-20 տոկոս զեղչ:
 
Լավագույն կապիտալը գիտելիքն է ` ULC-ի կարգախոսն էլ խոսում է ընկերության արժեքների մասին:
 
Yerevaklur.am