Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի

Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն է։
Հայաստանի այսօրվա ամերիկահպատակ իշխանությունը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանը դարձրել է հակառուսական ալյանսի անդամ:
Ավելին, Հայաստանի այսօրվա սորոսական իշխանությունը ոչնչացնում է ազգային արժեքները՝ Հայրենիք, Եկեղեցի, ընտանիք, ինչպես նաև հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցությունը՝ Հայաստանը դարձնելով Ռուսաստանի թշնամի պետություն:
Արդեն երրորդ տարին է՝ ապազգային Փաշինյան Նիկոլն ու իր թրքապաշտ իշխանությունը ոչնչացնում են Հայաստանի բնականոն զարգացման ընթացքը՝ այդ թվում նաև արտաքին անվտանգությունը, որի վերջնարդյունքը կարող է լինել Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս բերելը, Հայաստանի արտաքին անվտանգության երաշխավոր ռուսական սահմանապահ զորքերի և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի դուրս բերումն ու դրանց փոխարեն Հայաստանում ՆԱՏՕ-ի, կամ, որ նույնն է՝ թուրքական բանակի ներկայության ապահովումը:
Ուզում եմ միանգամից հիասթափեցնել արևմուտքին՝ ի դեմս ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերն իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը, որը մե՛նք ենք ձևավորելու, Հայաստանը դուրս է բերելու հակառուսական և սորոսահպատակ ուժերի ազդեցությունից:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան