ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը Սերժի պռոեկտը չի, Սերժը ոչ թե Նիկոլին, այլ Կարենին է իշխանությունը հանձնել․ Սերժը չի սխալվել, Նիկոլը ճիշտ դուրս չեկավ․ ի՞նչ բացահայտեց Սերժ Սարգսյանը երեկ
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ես սրանց իշխանություն չեմ հանձնել, իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Հենց սկզբում այս մաին հայտարարեց Սարգսյանն՝ ասելով, որ չէր կարող Նիկոլն իր պռոեկտը լինել, ինքը անգամ թշնամում դա չէր ցանկանա։
Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, ինձ համար հասկանալի դարձավ, որ մենք գնում ենք դեպի պատերազմ. Սերժ Սարգսյանը անդադարձել է նաև Արցախյան բանակցությունների տապալմանը Փաշինյանի կողմից։
Ես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս։ Սերժ Սարգսյանը մանրամասնել է, թե ինչ պիտի ստանար Հայաստանը՝ հանձնելով Ադրբեջանին 5 տարածքները։
Չեմ բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլանտին, ու իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լուկաշենկոյի կողմից իրեն արված առաջարկին ու դրա դերին այս պատերազմի մեջ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...