Պրոֆեսիոնալ միտքը չլսելու և փնթի դիլետանտներին ծափահարելու նուրբ արվեստը
Անմեղսունակների կառավարությունը շարունակում է փայլել ակնհայտ դեբիլություններ դուրս տալու իր բացառիկ ունակությամբ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի վզին փաթաթեց իր հերթական խոշոր ՛՛ձեռքբերումը՛՛՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը 750 մլն ԱՄՆ դոլարով: Ընդ որում, Փաշինյանը դա ներկայացրեց որպես նվաճում, որպես իր կառավարության նկատմամբ վստահության բացառիկ դրսևորման արտահայտություն:
«Եվրապարտատոմսերի այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով։ Սա նշանակում է, որ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»,- էկոնոմիկայի նախարարությունում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Եվ քանի որ այսպիսի անմեղսունակ արտահայտությունների համար մեր իշխանություններին ոչ միայն ցախավելով քոթակելով դուրս չեն վռնդում, այլ անուղեղ որոշակի զանգված շարունակում է ծափահարել՝ ստիպված ենք ցիտել մասնագետներին, որոնց խոսքը, ցավոք, հանրության տհաս մասսային ավելի քիչ է հասանելի, քան անմեղսունակների կողմից իրենց առաջ նետվող խոտը:
Մասնավորաբար, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ տնտեսությունը դեպի անդունդ տանող այս կառավարությունն ու ներդրումներն իրարից խիստ հեռու են: «Ներդրումների հավանականության պոտենցիալն այս պահին Հայաստանում զրոյական է: Ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է կանխատեսելիությունը:
Ներկա կառավարությունը ցույց է տվել, որ շատ անկանխատեսելի է. անում է հայտարարություն, անում դրանից 180 աստիճանով տարբերվող գործողություն»,- ասել է Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները պիտակավորել են բիզնեսին, անհարկի քրեական գործեր հարուցել, գործարարներին այնպիսի ճնշումների են ենթարկում, որ կապիտալը պարզապես արտահոսում է ՀՀ-ից: Ինչ վերաբերում է եվրոբոնդերին, որոնք փաստացի 750 մլն դոլարով մեծացրին ՀՀ պարտքը, ապա Նաիրի Սարգսյանի համոզմամբ, «եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է, որովհետև այդ պարքի վերադարձելիությունը կասկածի տակ է:
Չմոռանանք նաև այն, որ նախորդ կառավարությունների թողարկած եվրոբոնդերի մարման ժամկետները մոտենում են: Այսինքն, ստացվում է, որ նույնիսկ դա չենք կարողանալու սպասարկել, բայց ևս մեկ անգամ պարտքն ավելացնում ենք»: «Չեմ նախանձում հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար»,- ամփոփել է «Աուդիտորների պալատի» նախագահը:
Իսկ գիտե՞ք երբ մենք կարող ենք ակնկալել լուրջ փոփոխություններ և տնտեսությունը կործանումից փրկելու նախադրյալներ. երբ դիլետանտների, փնթի, անկարող իշխանիկների ու տնտեսության կառավարումից հազարավոր կիլոմետրերով հետո այս խառնամբոխի փոխարեն ղեկը հայտնվի մասնագետների ձեռքին:
Ուղղակի մի պահ պատկերացրեք, որ լուրջ կրթություն ստացած, քաղաքակիրթ, իրենց գիտելիքները պրակտիկայով ամրացրած մարդկանց փոխարեն երկրի ղեկին են հայտնվել մարդիկ, որոնց ամենաբարձր կոչումը մեկի դեպքում եղել է խախու լրագրողը, մյուսի դեպքում՝ պարֆյումերիայի առաքիչը:
Իսկ դուք շարունակեք ծափահարել նրանց և հայհոյել ցանկացած բանական խոսք, կարևորը ձեր վարչապետը կուշտ լինի, դուք՝ մաքսիմալ հիմարացված:
Վաչիկ Գրիգորյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան