«Մի բան ասեմ , զգույշ, աթոռից չընկնեք. Ս. Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում հերքել է հայտարարություններն այն մասին, որ մինչև 2018թ-ը հայկական բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ:
«Բա եթե մենք բանակ չունեին, ինչպե՞ս պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի: Բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչ մի բան չունեինք, ինչո՞ւ մինչև հիմա Ադրբեջանը բան չէր անում»,- ասաց Սարգսյանը՝ բանակի մասին վերոհիշյալ հայտարարությունները «տխմար թեզ» որակելով:
Իրականությունը, երրորդ նախագահի խոսքով, այն է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից շատ ու Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակնե
«Որովհետև խնդրով զբաղվել են գիտակ մարդիկ և նրանք, ովքեր անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»,- ասաց նա:
Սարգսյանը նաև հայտնեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը հետաքննություն է անցկացրել, ուսումնասիրել հակառակորդի կիրառած միջոցներն ու պլանավորել 1 մլրդ 300 մլն դոլարի սպառազինություն ձեռք բերել 2018-24թթ-ին պետական բյուջեի ու վարկային միջոցների հաշվին:
Այդ գումարից ավելի քան 500 մլն-ը, նրա խոսքով, նախատեսված է եղել ավիացիայի, ՀՕՊ և ԱԹՍ-ներ ձեռք բերելու համար:
«Մի թիվ ասեմ, զգույշ, աթոռից չընկնեք. մինչև 2020թ-ը նախատեսված էր ձեռք բերել 2500 ԱԹՍ-ներ՝ և՛ ներսից, և՛ դրսից: 2018-219 թթ-ի համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` այդ գործարքներն այդպես էլ չիրականացվեցին, քանի որ ՀՀ նոր իշխանությունը փոխեց այդ պլանը:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան