Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան
Հասարակություն

Նախկին ԳՇ պետը փակագծեր է բացում․ ինչ է տեղի ունեցել Արցախում պարերազմի վերջին օրերին

«Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ «գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժա­մանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անդամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատ­ճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:

«Երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պե­տը ձեզ համար խաղալի՞ք է…»,- ընդգծեց երրորդ նախագահը:

Ուրեմն, ի՞նչ են մտածում ՀՀ ԳՇ նիկոլյան ժամանա­կաշրջանի պետերն այդ մասին: 44-օրյա պատե­րազմի բացթողումների, Շուշիի առեղծվածի, բանա­կի առաջնահերթությունների, և թե որ­քանո՞վ է բանակը առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավեր­ներին, հարցերի պատասխանը «Իրա­վունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:

-Պարո՛ն Դավթյան, ինչու 44-օրյա պա­տերազմը ավարտվեց նման ելքով՝ հազա­րավոր զոհեր, վիրավորներ, անհետ կո­րած հերոս տղաներ, գերեվարվածներ և Արցախի տարածքի զգալի կորուստներ: Ո՞րն էր այս պարտության գլխավոր բաց­թողումը:

-44-օրյա պատերազմում եղել են և՛ թերություններ, որոնք, այո՛, կարող էին չլինել, և՛ բացթողումներ: Բայց որպեսզի կարողանանք մանրամասն ներկայաց­նել բացթողումների պատճառները, պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք, ես չունեմ:

Ես կարող եմ մի բան հստակ ասել, հակառակորդը եղել է բավականին ու­ժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել են մինչև վերջին շուն­չը: Ի վերջո, 44 օր մարտական գործո­ղություններ են իրականացվել, և ամ­բողջ մարտական գծի երկայնքով հակա­ռակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ որ եղավ, եղավ վերջին օրերին, ինչ- որ բան այնպես չգնաց: Չեմ կարող ասել ինչ, որովհետև ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վեր հանվեն: Ինքս պատրաստ եմ ներգ­րավվել ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի վեր հանենք պատերազմի ար­դյունքների պատճառները:

5STOPPED
-Պարո՛ն Դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հե­տաքրքիր է Ձեր տեսակետը՝ Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց:

-Շուշիի հետ կատարվածն ինձ հա­մար առաջին հերթին մեծ ցավ է, ողբեր­գություն: Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այն­տեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների հա­մար է անհասկանալի: Այնպես որ, ինչ­պես ողջ պատերազմի նման ելքի, այն­պես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պա­հին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:

-Առկա ռեսուրսներով բանակը պատրա՞ստ է դիմակայել հակառակորդի մարտահրավերներին՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիևի ախորժակը գնալով մեծանում է:

-Եթե նկատի ունեք նորից նման կար­գի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցան­կացած պարագայում պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելուն, հի­մա այդ խնդիրը ինչքանո՞վ է կլինի ար­դյունավետ, կամ որքա՞ն կորուստներ կունենանք, դա երկրորդ հարցն է: Իսկ, ընդհանուր առմամբ, բանակը, եթե ունե­նա անգամ մեկ ստորաբաժանում և մեկ զորամաս, միևնույնն է պատրաստ է իր խնդիրը կատարելուն: Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով նկատի ունենանք այսօրվա սահմաննե­րի պահպանումը, ապա այո, միանշա­նակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վա­րելը նկատի ունենանք, ապա շատ դժվար կլինի արդյունքները կանխատե­սել:

-Պարոն Դավթյան, 44-օրյա պատե­րազմը ցույց տվեց, որ մեր բանակը, այնո­ւամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որոնք են այ­սօր բանակի առաջնահերթությունները:

-Իմ համոզմամբ՝ բանակը առաջին հերթին պետք է դուրս գա այս ծանր վի­ճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնա­հերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազի­նության, ռազմական տեխնիկայի հա­մալրումից, կարևոր տեղ պետք է հատ­կացվի սպայական կազմի համալրմանը՝ հատկապես դասակի հրամանատարնե­րով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասկացությունը հավատա բանակին, ծա­ռայությանը, որպեսզի հայորդիները նո­րից ցանկություն ունենան դառնալ սպա­ներ և շարունակեն ծառայությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: