Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Էնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը
Հասարակություն

Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարդ աշխարհաքաղական դիրքը և Հայաստանի առջև ծառացած արտաքին բազում սպառնալիքները պահանջում են, որ երկրի անվտանգության համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին։ Սակայն նկատենք, որ անվտանգության համակարգի անընդհատ կատարելագործումը մեծ ջանքեր և նպատակաուղղված աշխատանքներ է պահանջում։ Իսկ այդ աշխատանքները պետք է կենտրոնանան առանձին ուղղությունների զարգացման վրա, որոնցից մեկն էլ ռազմարդյունաբերությունն է։ Հայաստանում գրեթե միշտ հանրային քննարկման առանցքային թեմաների շրջանակում են եղել ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։

Անգամ պարբերաբար խոսվում է այն մասին, թե Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն զենք-զինամթերքի տարբեր տեսակների արտադրության, այլև դրանք արտահանելու ուղղությամբ։ 2018 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատուկ կետով նշվում էր, որ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի՝ որպես զենք արտադրող երկրի կայացումն առանձին քարոզչական «հաղթաթուղթ» էր դարձել։ Պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծման խնդիրը լուծելու նպատակադրումով էր պայմանավորված, որ 2019 թվականի գարնանը ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Եվ ուշագրավ է, որ 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ 2020 թվականի հուլիսին արդեն Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, որտեղ կառավարության ղեկավարին տեղեկացրին, թե արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Մյուս կողմից՝ կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Եվ մինչ իշխանությունները ցույց էին տալիս, թե ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանը զենքի արտադրության երկիր դարձնելու ուղղությամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարում գործիքներ են մշակվում հայաստանյան արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Նախարար Արշակյանը նաև ժամանակ առ ժամանակ հանրությանն էր ներկայացնում, թե իրենց ջանքերի արդյունքում ինչ հաջողությունների է հասել հայկական ռազմարդյունաբերությունը՝ հատկապես շեշտը դնելով տեղական արտադրության անօդաչու սարքերի գործարկման կարևորության վրա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր ուղիղ եթերներից մեկում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, նշում էր, որ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել: «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,- հայտարարում էր Փաշինյանը։ Եվ այսքան հավաստիացումներից հետո թվում էր, թե Հայաստանը ի վիճակի է լինելու սեփական հանրության, ինչու չէ, նաև զենքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր կազմակերպությունների ու երկրների համար հասանելի դարձնել հայկական արտադրության առավելությունները։

Բայց արի ու տես, որ այս օրերին պարզ դարձավ, որ ինչ-որ անհասկանալի ու կասկածելի՝ իբր լոգիստիկ խնդիրների պատճառով Աբու Դաբիում ընթացող աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում՝ «IDEX-2021»ում Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Իսկ հայկական տաղավարի լուսանկարներից երևում էր, որ ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական կողմը բավարարվել է ընդամենը բուկլետներ ներկայացնելով։ Այնինչ Ադրբեջանն, առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, ցուցադրել է պատկառելի տաղավար սեփական արտադրության բազմաթիվ զինատեսակներով։ Խնդիրն այստեղ վերաբերում է նաև Հայաստանի հեղինակությանը։ Ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովելը ցույց կտար, որ առավել ևս պատերազմում կրած պարտությունից հետո ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրի համար առանձնակի տեղ է գրավում։

Վերջապես պետք է հաշվի առնել, որ այդպիսի հեղինակավոր ցուցահանդեսները դառնում են այն կարևոր հարթակ, որի ժամանակ մեծ չափերի սպառազինությունների գնումների վերաբերյալ գործարքներ են կնքվում։ Բայց, ի վերջո, ունեցանք այնպիսի պատկեր, որ մեծ գումարով տաղավար վարձակալելով՝ Հայաստանը չկարողացավ ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովել, քանի որ ռազմարդյունաբերությանը վերաբերող՝ իշխանությունների հավաստիացումները սին դուրս եկան։ Եվ անհասկանալի է մնում, թե որն էր այս դեպքում «գալչկա» դնելու համար մասնակցելու իմաստը: Բայց հարցը նույնիսկ մասնակցելչմասնակցելը չէ, այլ այն, որ մեծ-մեծ խոստումները կյանքի չեն կոչվել, ներդրումների առումով ընդամենը շղարշ է, և ունենք նման պատկեր, ինչի արդյունքում առաջ են գալիս հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն:

Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ նույն «Արսենալը» ոչ միայն նախատեսված ներդրումները չի կատարել (միայն չնչին մասը), այլև պետությունն է խոշոր գումար տրամադրել: Ավելին, մոտ 3 մլրդ դրամ էլ նախատեսված է այս տարի տրամադրել: Մյուս կողմից՝ արդյո՞ք նման կազմակերպություններն ավելի շատ շահագրգռված չեն զենք ներմուծելով (ինչի համար ևս լիցենզիա են ստացել), քան ներկրելով: Ի դեպ, այս առումով էլ կան շրջանառվող տեղեկություններ: Սրանք, ինչպես իշխանավորներն են սիրում ասել, օդում կախված տեղեկություններ են, որոնց հետ կապված՝ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում