Խաչիկ Ասրյան. Նախագա՛հ Սարգսյան Արմեն, մերժի՛ր Փաշինյան Նիկոլին և վե՛րջ
Հողատու Փաշինյան Նիկոլը, հերթական անգամ՝ շանտաժի միջոցով, ստիպում է Հայաստանի նախագահի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Սարգսյանին՝ կատարել իր հերթական քմահաճույքն, այլապես՝ կմեղադրի Հայաստանում ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ:
Հայաստանը կործանող արտաքին թշնամի ուժերի հովանավորությամբ՝ շանտաժի, պետական հեղաշրջման միջոցով, Հայաստանի իշխանությունը բռնազավթած քիրվա Փաշինյան Նիկոլը համոզված է, որ, ինչպես երկուսուկես տարի շարունակ, այնպես էլ հիմա, արևմուտքի կողմից Հայաստանի նախագահ նշանակված Արմեն Սարգսյանը հեզաբար ու ենթարկված կշարունակի անվերապահորեն ծառայել իրեն, կատարել իր բոլոր հրամանները և խոնարհաբար կստորագրի նախագահական նստավայր ուղարկված ցանկացած առաջարկի տակ:
Հայաստանում ուժեղ Նախագահական կառավարման համակարգի հիմնադրման կողմնակից, ջատագով և քարոզող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը դիմում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին` պահանջելով այսուհետ առաջնորդվել բացառապես Օրենքի և Արդարության իշխանությամբ, միշտ պաշտպանել Հայաստանի ազգային և պետական շահը, այսուհետ չտրվել Արցախը թուրքերին հանձնած հողատու Փաշինյան Նիկոլի սադրանքներին ու շանտաժներին, և ոչ մի դեպքում չստորագրել Հայոց Ազգային Բանակի կազմաքանդմանը, Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության թուլացմանն ու ոչնչացմանն ուղղված հրամանագրեր:
Նախագա՛հ Սարգսյան Արմեն, մերժի՛ր Փաշինյան Նիկոլին և վե՛րջ։
ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈՒԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»