Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչը
Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման «շնորհիվ» հայ ազգը ապրում է պատմական ժամանակաշրջան, և Արցախի դե ֆակտո կորուստը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ պայքարը բոլորիս կանգնեցրել են անդունդի եզրին։ Եզրագծից այն կողմ Հայաստան պետության վերացումն է հինավուրց պետությունների շարքից։
Հայ ժողովրդի գերակշիռ մասը, Հայոց բանակը դարձել են թշնամու դեմ կռիվ տվող միակ հավաքական ուժը։ Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է սկսվել՝ բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Հայ ժողովուրդը, Հայոց ազգային բանակը՝ որպես «Ազգ-բանակ» կոնցեպտի մասնիկ, իրենց կռիվն են տալիս պետականության կորուստը փրկելու համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է վերջնական ու հաղթական փուլ։
Աստված զորավիգ հայ ժողովրդին ու Հայոց բանակին։
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան