Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
Հասարակություն

Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: 

Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, մեր սերունդների և մեր երկրի հանդեպ հանցանք գործելուն։ Յուրաքանչյուր հայ պետք է սթափ գիտակցի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մշտապես լսել էինք մի բան՝ սպասվելիք պատերազմը լինելու է կարճատև և հենց կարճ պատերազմի հետևանքով էլ «լուծվելու է հողերի հարցը», սակայն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար ամենադաժան ու երկարատև պատերազմի միջոցով լուծեց հարցը։

Բոլորս հասկանում ենք, որ այս իշխանություններին շատ քիչ ժամանակ մնացել, սակայն յուրաքանչյուր օրը մեր ժողովրդին ու մեր երկրին ի վնաս է աշխատում։ Միամտություն է կարծել, որ մարդը, որը ստել է 3 տարի շարունակ, այժմ հնարավոր է` իր խոստումները կատարի։ Հետևաբար, չպետք է հավատալ սուտ խոստումներին։

Մեր առաջնահերթ խնդիրն է օր առաջ ազատվել մի մարդուց, ով իշխանության գալու օրվանից անդադար ստել է սեփական ժողովրդին և երկիրը տարել դեպի կործանում:

Փորձեմ թվարկել այս պահին մտաբերած մի քանի խոստում, որոնք տրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այդպես էլ չեն կատարվել։

Այսպես, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր

  1. Ստեղծել ռազմարդյունաբերական հզոր համալիր, փակել 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, մինչդեռ հենց Փաշինյանն է գնել հայտնի Սու-30-երը, որոնք այդպես էլ օդ չբարձրացան պատերազմի օրերին, երբ կար դրանց անհրաժեշտությունը։
  2. Բարելավել հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, սակայն հենց այդ խոստման ֆոնին արվում է հայտարարություն, որ ռուսական ռազմաարդյունաբերության պարծանքը համարվող «Իսկանդեր» մարտավարական համալիրը արդյունավետ չի գործում։
  3. Ստեցին` ասելով թե «օդը փակ է», սակայն մեր պարտության պատճառը եղավ «օդը բաց» լինելը։
  4. Իսպառ վերացնել կոռուպցիան, մինչդեռ, ըստ միջազգային կառույցների զեկույցների, համակարգային կոռուպցիան Հայաստանում չի վերացել։
  5. Կոպեկ առ կոպեկ վերադարձնել «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ։
  6. Բյուջեն ավելացնել 100 միլիոն դոլարով, իսկ այսօր մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի։
  7. Զերծ մնալ դատավորների վրա ճնշում գործադրելուց, բայց այսօր դատավորները գտնվում են քաղաքական աննախադեպ ճնշման տակ և անվանարկվում են հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հրապարակային նրանց վրա դաջելով «պատերի տակ վնգստացողի» պիտակը։
  8. Վերացնել տնտեսական մենաշնորհները, մինչդեռ մենաշնորհային համարվող ապրանքների շուկաներում այդպես էլ փոփոխություններ չարձանագրվեցին։
  9. Իմանալով հանդերձ պատերազմի վտանգի մասին՝ բանտարկվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ում վերագրված մեղքերը մինչև այսօր չեն ապացուցվել:
  10. Ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները 7-րդ գումարման ԱԺ-ում միայն կրճատվել են։
  11. Բացառել պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը, մինչդեռ կան գործարար պատգամավորներ և նախարարներ։
  12. Ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-ը, սակայն իշխանությունները կենաց֊ մահու կռիվ են տալիս ԲՈՒՀ-ի ռեկտորների պաշտոններում յուրայիններին նշանակելու համար։
  13. Զերծ մնալ քաղաքական վենդետայից, բայց այսօր Հայաստանում իշխանությանը չհարող քաղաքական գործիչներն ուղղակիորեն թիրախավորվում են։
  14. Բացահայտել և պատժել «Մարտի 1-ի» պատասխանատուներին, մինչդեռ չկա՛ որևէ դատական վճիռ կամ հանցանքն ապացուցված պատասխանատու։
  15. Ամուլսարի հանքի շահագործման հարցում առաջնորդվել բացառապես բնապահպանների գնահատականներով, մինչդեռ Փաշինյանն օրեր առաջ արեց հանքի բացման անոնսը՝ առանց հաշվի առնելու անգամ իր կառավարության ձեռքում եղած փորձագիտական եզրակացությունը։
  16. Վերաբացել «Նաիրիտը» և ստուգել գործարանի վարկային պատմությունը․ Նաիրիտը այսօր թալանվում է, իսկ արժեքավոր սարքերը՝ մաս-մաս վաճառվում արտերկրում։
  17. Բացառել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը պետական կառավարման համակարգում. այսօր պետական համակարգը վերից վար կոմպլեկտավորված է հենց «խնամի֊ծանոթ֊բարեկամներով»։
  18. Բազմամիլիոնանոց ներդրումներ բերել Հայաստան, մինչդեռ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ չկան։
  19. Նոր որակի բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները․ այսօր Սփյուռքն իրեն խաբված, մոռացված  է համարում և ամոթահար է։
  20. Զերծ մնալ կադրային ջարդ իրականացնելուց, մինչդեռ ողջ պետական համակարգը մաքրվեց «սևերից» ու «նախկիններից» և փոխարինվեց յուրայիններով։
  21. Վերացնել 30 տոկոսանոց աղքատությունը․ Հայաստանում հեղափոխությունից շուրջ երեք տարի անց աղքատությունը 30 տոկոս է, ավելին՝ հանձնված տարածքներից փախստականների ճակատագիրն առկախված է։
  22. Բարելավել բիզնես միջավայրը ՓՄՁ-ի համար, սակայն հարկային բեռի «առյուծի բաժինն» այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։
  23. Վարել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, բացել նոր աշխատատեղեր, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո կրճատվել է 70 հազար աշխատատեղ։
  24. Փաշինյանը Գավառում ցույց տվեց 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ, որից մինչ օրս տեղեկություն չկա։
  25. Վերացնել սուպերվարչապետական համակարգը․ այն այսօր ավելի է ամրապնդվում։
  26. Չթանկացնել խմելու ջուրը և մյուս կոմունալ ծառայությունների վարձավճարները․ դրանք թանկացան խոստումը տալու անմիջապես հաջորդ օրը։
  27. Գազի գնի իջեցման շուրջ բանակցել ռուսական կողմի հետ․ գազի գինը այս ընթացքում հասցրել է թանկանալ երկու անգամ։
  28. Փոփոխություններ անել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչը չի արվել։
  29. Կրճատել պետական պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը 6 միլիարդից հասել է 9 միլիարդի։
  30. Վատ կառավարիչներին անմիջապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից, սակայն ձախողած կառավարիչները համառորեն շարունակում են պաշտոնավարել՝ ունենալով զրո ՕԳԳ։
  31. Բացառել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, մինչդեռ ուժայինները շարունակում են կալանավորել քաղաքական գործիչների` նրանց քաղաքական հայացքների համար։
  32. Դեպի Հայաստան աննախադեպ ներգաղթ կազմակերպել. այսօր ականատես ենք նախադեպը չունեցող արտագաղթի։
  33. Վերացնել մեկ անձին (վարչապետին) չափից շատ լծակներ տալու արատավոր պրակտիկան (Ոստիկանության, ԱԱԾ-ի ենթակայության և այլն)․ այսօր, սակայն, Փաշինյանը իր ձեռքում է պահում ուժային կառույցների կոորդինացումը՝ օգտագործելով համապատասխան լծակները։
  34. Չներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը ներդրվեց հեղափոխությունից անմիջապես հետո։
  35. Նվազեցնել քաղաքացիների հարկային բեռը, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո ներդրվեցին 10-ից ավելի նոր հարկատեսակներ, եղածներն էլ բարձրացվեցին։
  36. Վերացնել կարմիր գծերը, մինչդեռ դրանք առ այսօր առկա են Երևանի փողոցներում։
  37. Զրոյացնել արագաչափերի տուգանքները, իսկ դուք այսօր ստանում եք տուգանքների ծանուցումներ։
  38. Արցախյան բանակցությունները վարել թափանցիկ, չանել ոչ մի քայլ՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու։ Արդյունքում՝ պարտված պատերազմ և գաղտագողի կնքված ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր։
  39. Փաշինյանը ստել է պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ին նա պնդում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին արդեն վաղուց ընկած էր:
  40. Փաշինյանը խոստանում էր անհրաժեշտության դեպքում չհապաղել և «Իսկանդերով» հարվածել Բաքվին, սակայն արդյունքում՝ պարզվեց, որ «Իսկանդերով» հարվածել են, սակայն հարվածը բաժին է հասել հայկական Շուշիին։

Սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ։ Յուրաքանչյուրդ կարող եք շարունակել այս ցանկը մինչև անվերջություն։