Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու, եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, մեկնաբանելով ԶՈՒ ԳՇ-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը, նշել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Նախ առողջություն եմ մաղթում գեներալին, Աստված տա վերականգնման պրոցեսը բարեհաջող և արագ լինի։
Այս մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց՝ գեներալը խոսում է իր նկատմամբ ինչ-որ սադրանքից։
Ենթադրում եմ, որ Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, գեներալիտետը իշխանության աննախադեպ ճնշումների, այդ թվում՝ սադրանքների վտանգի տակ են։
Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու։ Եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու։
Իշխանությունը «Կոմպրոմատների» պատերազմ է հայտարարել բոլորին՝ իմքայլականներին, իշխանության տեսակետները չկիսողներին, զինվորականներին։
Նպատակը մեկն է՝ մարդկանց ոտնատակ տալով, պետությունը կազմաքանդելով, ամեն գնով երկարացնել սեփական իշխանությունը։
Ջալալ Հարությունյանի՝ Իրականում.ամ-ին տված հարցազրույցը՝ այստեղ:
Տիգրան Աբրահամյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»