ԱԱԾ-ից հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստել է /տեսանյութ, ցուցակ/
Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ քաղաքացիները կարողանում են մեկնել Ռուսաստան, Ռուսաստանից էլ կարողանում են գալ Հայաստան: Դա անելու համար ուղղակի պետք է համապատասխան լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստ հանձնել, ստանալ բացասական պատասխան ու առավելագույնը 3 օրվա ընթացքում մեկնել, քանի որ թեստի պատաս[անը հենց այդքան է ուժի մեջ մնում:
Փետրվարի 3-ին Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը, խոսելով դրա մասին, բառացի հայտարարեց. «Հա, իմիջիայլոց, Ռուսաստանը, որ բացվում ա, օրինակ առաջին օրը, հետաքրքիր ա, ավելի շատ մարդ եկել է, քան՝ գնացել է»:
Analitik.am-ը հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե քանի մարդ է Հայաստանից մեկնել Ռուսաստան ու քանիսն են Ռուսաստանից եկել Հայաստան. «Խնդրում ենք հայտնել, թե քանի մարդ է Հայաստանից մեկնել Ռուսաստան ու քանի մարդ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան փետրվարի 1-ից սկսած մինչև այն պահը, երբ կգրվի հարցման պատասխանը:
Խնդրում ենք թվերը տրամադրել ամեն օրվա կտրվածքով»:
Մեր հարցումը փոխվարչապետի գրասենյակից հասցեագրվել է ԱԱԾ-ին, որից էլ պատասխանը ստացել ենք.
«Ի պատասխան ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին հասցեագրված Ձեր 12.02.2021թ. հարցման' կից ուղարկում ենք ս.թ. փետրվարի 1-ից մինչև 17-և ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» և «Գյոնմրի» հսկիչ աևցագրայիև կետերով 22-ից ՌԴ մեկնած և ՌԴ-ից ՀՀ վերադարձած անձանց թվաքանակի վերաբերյալ սահմանային էլեկտրոնային կաոավարմաև տեղեկատվական համակարգում առկա տվյալները»:
Ցուցակից հասկանալի է դառնում, որ առաջին օրն ավելի շատ գնացել են (1159), քան՝ եկել (917): Այսինքն, վարչապետը ստում է:
Հավելեք, որ ընդհանրապես բոլոր օրերն են ավելի շատ գնացել, քան՝ եկել:





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»