Երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթից մահացողը Սոսի Խանիկյանն է՝ Արցախի մասին հայտնի երգի հեղինակը /տեսանյութ/
Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով կյանքից հեռացել է մի շարք երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն... Նա նաև վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սևակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:
Սոսին ընդամենը 35 տարեկան էր...
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել...
News.am




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»