Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան
Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
-Տիկին Զոհրաբյան, իր վերջին հարցազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, անպայմանորեն մասնակցելու է և մասնակցելու է առանձին։ Այսօր Դուք հայտարարեցիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատ և արդար ընտրություն անցկացնել:
-Բացարձակ որևէ հակասություն չկա Ծառուկյանի և իմ հայտարարությունների միջև։ Մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի, իշխանական և օլիգարխիկ բոլոր լծակների աննախադեպ գործադրում էր և անգամ այդ դեպքում նա կարողացավ հրապարակ բերել ընդամենը 22-23 հազար մարդ և սա ես համարում եմ Նիկոլի հերթական պարտությունը։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, այո, «Բարգավաճ Հայաստանը», որն ունի հանրային աջակցություն՝ չի կարող չմասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և դաշտը թողնել բացառապես Փաշինյանին և իր գրպանում ծվարած կուսակցություններին։
Այլ հարց է, որ ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, Նիկոլ Փաշինյանը գործադրելու է վարչական հնարավոր և անհնար լծակները, ինչի ականատեսը մենք եղանք մարտի 1-ին։
– Տիկին Զոհրաբյան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հուշագիր Փաշինյանի հետ, ինչը ենթադրում է, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի թեկնածու և խորհրդարանը կգնա ինքնալուծարման։ Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
– Այդ հարցի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ խմբակցությունում որևէ քննարկում չի եղել և այս պահին խմբակցության տեսակետ ներկայացնել չեմ կարող։ Երկրում ստեղծված է աննախադեպ ծանր իրավիճակ, որը պիտի անպայմանորեն հանգուցալուծվի և պիտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի քաղաքական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է երկիրը պերմանենտ ցնցումների մեջ պահելու և քաղաքական օրակարգը խեղաթյուրելու համար, հասարակությանը շարունակում է պահել միմյանց հանդեպ թշնամանքի գեներացիայով և եթե այս իրավիճակը շատ արագ չհանգուցալուծվի, մենք կորցնելու ենք Հայաստանի պետականությունը։ Ստեղծված ծանր իրավիճակը բոլոր քաղաքական ուժերից պահանջում է առավելագույն զգոնություն




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»