«Որոշ հատվածներ կտրված են». Էջմիածնի փոխքաղաքապետը` հայտնի ձայնագրության մասին
Քիչ առաջ հրապարակել էինք ձայնագրություն, որտեղ Էջմիածնի փոխքաղաքապետը, խոսելով մարտի 1-ին կայանալիք երթի մասին, նշում է. «Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին, որ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով, ասել եմ ինչքան կարաք եկեք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք»:
iPress.am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը նշեց, որ ձայնագրության որոշ հատված կտրված է և դա է սխալ ընկալման պատճառը: Ըստ Պետրոսյանի` նա մարդկանց «հրավիրել» է վաղվա ցույցին մասնակցելու, այլ ոչ թե «հավաքագրել»:
Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է խոսվում վառելիքի և մարդկան տեղափոխման հնարավոր խնդիրների մասին, Պետրոսյանը մանրամասնեց.«Մենք ոչ մեկին չենք տեղափոխելու, ցանկացողներն իրենց մեքենաներով են գնալու երթին, իսկ ինչ վերաբերում է վառելիքի մասին խոսակցությանը, ձայնագրության որոշ հատվածներ կտրված են, ես նշում եմ, որ եթե կլինեն երթին մասնակցել ցանկացողներ, ովքեր չունեն Երևան հասնելու միջոցներ, ես մի բան կմտածեմ նրանց օգնելու համար»:
Այն ճշտող հարցին` սեփական միջոցներով է հոգալու տվյալ մարդկանց տեղափոխման հարցը, թե քաղաքապետարանն է օգնելու, Պետրոսյանը նշեց. «Ոչ, ոչ, ես կխնդրեմ գնացողներին, որ տվյալ մարդկանց տեղավորեն իրենց մեքենաների մեջ: Եթե Էջմիածնում կգտնեք մեկին, որը կասի` ճնշումների ներքո է մասնակցելու երթին, ես ներողություն կխնդրեմ և հրաժարական կտամ»:
iPress.am-ի վերջին դիտարկմանը, թե հրապարակված մյուս ձայնագրություններում համայնքապետերն ու դպրոցների տնօրենները հստակ թվերի մասին են խոսում, Պետրոսյանը վստահեցրեց, որ իր քաղաքական թիմում չկա նման բան և կրկնեց, որ լիովին վստահում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»