Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան
Հասարակություն

Հորս արև, արա, ուղիղ փոսի վրա, ուղիղ տղերքի վրա, տղերք, լա՞վ եք... Արցախում զոհվել է նաև Արթուր Աղաջանյանը /տեսանյութ/

Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։

Ծնվել էր 1982 թվականին՝ Սիսիանում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ 2010 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 10 տարուց ավելի պահպանում էր հասարակական կարգը, նաև Տավուշում իրականացրել է մարտական հերթապահություն։

Երբ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ոստիկանության զորքերի ծառայողներն անմիջապես տագնապով հավաքվեցին իրենց զորամասերում։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Արթուր Աղաջանյանը մասնակցեց Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 25-ին չորս օրով գնաց տուն։ Հոկտեմբերի 29-ին կրկին Արցախում էր։ Այս անգամ ծառայակից ընկերների հետ Քարվաճառից մեկնեց Շուշի՝ մասնակցելու բերդաքաղաքի պաշտպանությանը։

Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը՝ Նազելիին. «Շրջափակման մեջ ենք։ Չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ։ Երեխեքին լավ կնայես…»: Իսկ օրեր անց ստացվեց բոթը՝ Արթուրը և ծառայակիցները զոհվել են։

Նազելիի համար Արցախից ստացած բոթը կրկնակի ծանր էր։ Ամուսնու հետ շրջափակման մեջ էր եղել ու զոհվել նաև հարազատ եղբայրը՝ ոստիկանության զորքերի ծառայող Մհեր Մարտիրոսյանը։

Արթուրի երազանքն էր, որ դուստրը՝ Մարիամը, սովորի ոստիկանության ակադեմիայում ու շարունակի իր գործը։

Մարիամը հաստատ որոշել է, որ ոստիկան է դառնալու, իրականացնելու է հոր երազանքը: Արթուրի կրտսեր դուստրը՝ Արմինեն, հոր պես լավ նկարում է։ Նրա ստեղծագործություններում հայրը միշտ իրենց հետ է…