Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները

iPress.am-  «Փաստ»  «Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։

Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության մաստեր կլասս էին ցուցադրում։ Եռաբլուրը ասպատակելուց հետո սա իշխանությունների երկրորդ նույնաբովանդակ միջոցառումն էր։ Դըմփ-դըմփ-հու, ծափեր, թմբուկներ, վուվուզելներ։ Թերևս միայն հրավառություն չեղավ, որպեսզի ամբողջանար օրվա ու դրա խորհրդի փաթեթավորումը հանուն մեկ բանի՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ունի հանրային աջակցություն։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն, դա անզեն աչքով էլ պարզ դարձավ։

Աննախադեպ վարչական տեռորի պայմաններում իշխանություններին հաջողվեց հրապարակ բերել առավելագույնը 20 հազար մարդ։ Այդ թիվը մենք չենք հորինել, դա ասացին Նիկոլի կողմնակիցները, որոնք դրոններով հաշվում էին հանրահավաքի մասնակիցներին։ Բայց այստեղ զավեշտը մեկ այլ հարց է՝ այդ ամոթալի միջոցառումից հետո իշխանական պատգամավորները ոգևորված սկսեցին ի ցույց դնել իրենց քաղաքական մտքի սնանկության բոլոր բութ ու մութ անկյունները։ Սյունիքից ընտրված նախկին «գայիշնիկ» պատգամավորն, օրինակ՝ ասում է՝ ինչու պիտի Նիկոլը հրաժարական տա, գեներալները դեռ բանակը չեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մարդկանց ավտոբուսներ խցկելը և հանրահավաքի բերելը վարչական ռեսուրսի չարաշահում չէ, դրանից առաջ էլ ասում էին երկու կաթողիկոսները, հոգևոր դասը Եկեղեցին չեն, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, մյուս կրթական հաստատությունները կրթության ու գիտության ոլորտը չեն, կուսակցությունները քաղաքական դաշտը չեն, մտավորականները... մտավորականները չեն, ժողովուրդն էլ ժողովուրդը չէ։ Ավելի պարզ՝ մածունը սպիտակ չէ, երկիրը կլոր չէ։

Գուցե միամիտ հնչի, բայց էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլը կամ որևէ «ուսապարկ» ասի՝ այո՛, այդ մարդն իրավացի է, ու նա հենց ինքն է, որ կա։ Գուցե խելագարության նման է, բայց Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը, որը պնդում էր, որ, այո՛, Շուշին ու Արցախը Ադրբեջանինն են, ուղղակի Վազգենն իր տղաների հետ գրավել էր, կամ մյուսը, որ ասում էր, թե Նիկոլին Աստված է ուղարկել, որ փրկի մեզ, կամ մյուս տղամարդը, որն ասում էր, թե ավելի լավ է պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն, քան գան նախկին իշխանությունները։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, այո՛, Նիկոլն ու «նիկոլները» այս մարդկանց են համարում իրական, նրանց կարծիքն է դոմինանտ, երբ ասում են, որ իշխանությունները վայելում են հանրության աջակցությունը։ Այո՛, պետք է նման դեպքերում մի կողմ դնել բարեվարքության բոլոր կանոններն ու շիտակ, բաց ասել, որ նման մտածելակերպով մարդիկ Նիկոլի ռենտգենային հետազոտության պատասխանն են։

Այսինքն, կրկնում են այն, ինչ ասում է իրենց «փրկիչը»։ Չգիտեմ, միգուցե վախենալու առաջարկ եմ անում, բայց եթե, ըստ Փաշինյանի կողմնակիցների, Արցախը Ադրբեջան է, միգուցե տրամաբանական կլինի այս մարդկանց հարցնենք՝ իսկ Հայաստանը Հայաստա՞ն է... ու առհավետ փակենք պատմության այս ամոթալի էջը։ Այս կոնտեքստում մի նուրբ հարց կա։ Ես վստահ եմ` Նիկոլ Փաշինյանը անգիր, բառ առ բառ գիտի, թե իր համախոհները ինչ կարծիք ունեն Արցախի, արցախցիների մասին, հետևաբար ամեն մի անհեթեթության համար լայվեր անող, հանրահավաքներ կազմակերպող երկրի ղեկավարի մտքով երբևէ չի անցե՞լ իր աջակիցներին հորդորել, բացատրել, խնդրել, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական, որ առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորելը։ Իհարկե, չի անցել, որովհետև «դըմփ-դըմփ-հու»-երն ու աֆրիկական վուվուզելային միտինգները այսուհետ նաև նպատակ ունեն մոռացնելու պատերազմը և պարտության աղետալի հետևանքները՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

«Կեցցեն մեր զոհերը» հակամարդկային ֆրազից հետո ես բոլորովին չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի հայտարարությանը, թե այլևս գերիներ չկան Ադրբեջանում։ Երիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գրավել է քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության հնարավոր բոլոր օլիմպոսները՝ միտինգում լացելու և հազարավոր զոհված տղերքի գերեզմաններին թմբուկ զարկելու և վուվուզել փչելու գունավոր և իրեն յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիաների հերթական գործածությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Ավելին` այստեղ