Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան
Հասարակություն

Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է

Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։

Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։

Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքի առանցքը պետք է լինի սա։ Եթե այսօրվա հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պետք է կտրուկ փոխի իր բովանդակությունը և աշխատանքի ոճը։ Եթե չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։

Եթե սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պետք է կտրուկ և հրապարակային հարթեն իրենց տարաձայնությունները և հանդես գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականությամբ։ Սա է «նախագահական պատասխանատվության» դրսևորումը։

Եթե սա գիտակցում է Հայաստանի ԳՇ և բանակը, ապա պետք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտավոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետության փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ և դադարեն համեստորեն սպասել Արմեն Սարգսյանի՝ դժվար կայացվող որոշումներին։

Եթե սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա պետք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագա մանդատների թիվը գերնպատակ համարել։

Եթե սա գիտակցում են հանրային դեմքերը, հրապարակային գործիչները, ապա պետք է աներևակալի ահազանգ հնչեցնեն։

Եթե սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետև վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։

Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջությունը, վտանգի սրությունը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պետք է դառնա ողջ երկրով մեկ արշավը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։

Մենք ինչո՞վ ենք զբաղված. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնյան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց… Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետություն կորցնելուց հինգ րոպե առաջ։
Այս իշխանությունից որևէ բան սպասել պետք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապված են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննությունը։ Բայց որպես հավաքական միավոր՝ այս իշխանությունը Չպետությունն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու առավելագույնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։

Թուրքական կողմը կոնկրետ ձևակերպումներով ու կոնկրետ քարտեզներով է ցույց տալիս, թե ինչպես է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զորավարժություններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկետներ։
ՀՀ իշխանությունը նույնպես «զորավարժություններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի և հայկական բանակի դեմ գործողությունների տեսքով։

Պայքարի մի հստակ բանաձև կա՝ ամեն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թե հարթակի, ոչ թե այս կամ այն մարդու կամ կուսակցության, այլ՝ իր երեխաների համար։ Ու պետք չէ մեղադրել մյուսին, թե լավ չեն պայքարում։ Ամեն ոք հանուն իր երեխայի պետք է անի պայքարը։

Եվ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամեն արհեստական պատճառաբանություն բերում են, թե ինչու են տանը ու անտարբեր, թե ինչու են վախենում, պետք է հստակ իմանան, որ եթե շարունակվի այդպես, ապա շատ շուտով ավելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։

Սկսվել և մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխժռեն ամեն ինչ։ Ահռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք և հողեր։ Կստիպեն՝ փոխել օրենքները։

Այս իշխանությունը կա՛մ ի սկզբանե, կա´մ կատարված փաստի արդյունքում հանձնվել է թուրքերին։ Այն չունի դիմակայելու ռեսուրս։ Այն չի հասկանում, որ խաղաղ մրցակցությունը նույնպես կոշտ մրցակցություն է։ Չի պատկերացնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում պետք է արժանապատիվ հարաբերություններ ձևեավորել, ոչ թե՝ հանձնվել։

Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Ավելին՝ այստեղ