Չի բացառվում, բայց եկեք ձուկը ջրում այդ թեմաների մասին չխոսենք. Վանեցյանը՝ ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելու ու Ռոբերտ Քոչարյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլում հայտնված այն լուրերը, որ եթե արտահերթ ընտրությունների գնան, ապա «Հայրենիք» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ դաշինք կազմի, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։
«Եկեք ձուկը ջրում դեռևս այդ թեմաների մասին չխոսենք, մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունները: Հենց կհասնենք այդ հատվածին, դրա մասին կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, թե չի՞ բացառում նման զարգացումը, Վանեցյանն ասաց, որ այս վերջին մեկ տարում հասկացել է, որ որևէ բան պետք չէ բացառել քաղաքականության մեջ.
«Չի կարելի բացառել, բայց որևէ բան ևս այս պահին պնդել հնարավոր չէ»,- ասաց Արթուր Վանեցյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան