Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Հասարակություն

Նոր մանրամասներ էջմիածնում տեղի ունեցած «ռազբորկայից», որի ժամանակ հնչել էին կրակոցներ

Այսօր՝ մարտի 16-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հայտնել, որ Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Ոստիկանները պարզել են , որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա Կարեն Ղազարյանը, 29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի, 27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև այս պահին քննությանը դեռևս անհայտ անձանց հետ, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, իսկ հետո հնչել են կրակոցներ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել է դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարաշապտի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ավագ հետաքննիչ Մանասյանի որոշմամբ նշանակվել են դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև պարզված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 14-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել էին կրակոցներ։ Նշված դեպքի մասին, չգիտես ինչու, Արմավիրի մարզի «մեծն» ոստիկանապետ, իրեն մարզի թիվ 1 իրավապահ համարող Կարեն Հակոբյանը տեղեկացված չի եղել, իսկ կռվի ժամանակ, որ հնչել են կրակոցներ, դա հաստատում են նաև SHAMSHYAN.com-ի աղբյուրները՝ հայտնելով, որ հնչել է մի քանի կրակոց։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։ Հուսով ենք՝ ոստիկանությունը հետաքննություն կսկսի և կպարզի՝ արդյո՞ք նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, և ովքեր են «Շիշ բռնողն» ու «Պիպոն»։ Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: