Ագրեսոր ադրբեջանը շտապում է պատերազմի երկրորդ փուլին, Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով. Ռազմագետ
iPress.am-Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Դավադրության միջոցով Արցախը օկուպացրած ագրեսոր ադրբեջանը շտապում է պատերազմի երկրորդ փուլին, Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով։ 18-ի թուրք-ադրբեջանական <<հեղափոխություն>> պրոյեկտ-օպերացիան դեռ շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ըմբոստության, պայքարի գնացող ողջամիտ հատվածը հարյուր հազարներով փողոցում չէ։
Ի դեպ այս ամենի գլխավոր և վերջնական նպատակը մեծ թուրանի կյանքի կոչումն է։ Թուրքերը շտապողականորեն իրականացման ճանապարհին են, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ իրենց դրածոները։ Եվ մեր պետականության և անվտանգության համար այս բարդագույն իրավիճակում, թուրքական նկրտումներին, փաստացի, Ռուսաստանն է հրապարակային արձագանքում, նրբորեն ակնարկելով մեծ թուրանի անհարկի լինելու մասին։
Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը»,- գրել է Գևորգյանը։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան