Ասաց, որ սա լրիվ այլ շրջափակում է, աղոթեք մեզ համար, առավոտյան կարող եք էլ չլսել ինձ. Շուշիի մոտ զոհվեց նաև Իշխանը /տեսանյութ/
Ոստիկանության զորքերի ծառայող Իշխան Վարդանյանը ծնվել էր 1996 թվականին՝ Մեծամորում։ Ավարտել էր դպրոցն ու 2014-ին մեկնել Արցախ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Ոստիկանության զորքերում էր 2020 թվականի հունիսից։ Բարի, կամեցող, բոլորին օգնության հասնող՝ ճանաչողներն այսպես են բնութագրում Իշխանին։
Իշխան Վարդանյանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։ Ի դեպ, հայրը՝ Արշալույս Վարդանյանը, մասնակցել էր Արցախյան առաջին ազատամարտին ու ապրիլյան մարտերին։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցում էին Իշխանն ու եղբայրը՝ ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 25-ին Իշխանը մի քանի օրով վերադարձավ տուն։ Օրեր անց, երբ օգնության կարիք ուներ հայկական պատմական բերդաքաղաքը, Իշխան Վարդանյանը կրկին մեկնեց Արցախ։
Նոյեմբերի 4-ից Իշխանը ծառայակիցների հետ մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։ Ահեղ մարտեր էին։
Անզիջում պայքար էր թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերի զորախումբը Շուշիի մատույցներում հայտնվեց շրջափակման մեջ։
Օրեր անց պարզվեց, որ Իշխանը զոհվել է…
Շարքային Իշխան Վարդանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով։
Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...