Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցում. Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.

 

Ինչո՞ւ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցում

✅ Ադրբեջանը, որպես պատանդ, պահում է հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հրաժարվում է վերադարձնել նրանց։ Եվ դա չի թաքցնում։

✅ Ադրբեջանը, դրա ռազմաքաղաքական ղեկավարությունը հայերի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ կատարել և կատարում են միջազգային հանցագործություններ՝ ագրեսիա, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ հպարտորեն ներկայացնելով դրանք որպես թուրքական հայրենասիրություն։ Եվ դա չի թաքցնում։
✅ Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակով հայատյացությունը խրախուսում և տարածում է՝ դպրոցներից մինչև երկրի ղեկավարի հայտարարություններ՝ գովերգելով բոլոր նրանց, ովքեր աշխարհի տարբեր հատվածներում հայ են սպանում։ Եվ դա չի թաքցնում։
✅ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, այլ նաև արցախցիների կյանքի և մարդու բնական այլ իրավունքները։ Եվ դա չի թաքցնում։
✅ Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, էթնիկ զտումներ իրականացրել, ոչնչացրել արցախցիների սեփականությունը, պատմամշակութային հուշարձանները։ Եվ դա չի թաքցնում։
✅ Ադրբեջանն ամենաբարձր քաղաքական մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի՝ ուժի կիրառման և դրա սպառնալիքի արգելքի, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Եվ դա չի թաքցնում։
✅ Ադրբեջանն իր հոգաբարձու Թուրքիայի հետ պատրաստվում է վերացնել Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես սուբյեկտ, որպես պետականություն՝ հետևողական ու երբեմն «փափուկ» ոչ շտապողականությամբ։ Եվ դա չի թաքցնում։
Այս շարքը կարելի է երկար թվել։
Միայն ավելացնեմ, որ այս խնդիրներից որոշներով մենք արդեն դատական և/կամ այլ իրավական գործընթացներ ենք սկսել Ադրբեջանի դեմ։
Հետևաբար չենք կարող մի ձեռքով դատի տալ պետությանը՝ նման հանցագործություններ կատարելու համար, իսկ մյուս ձեռքով հաշտություն մուրանք։ Հատկապես այն դեպքում, երբ շատ լավ ենք ճանաչում թուրքերին, ովքեր միայն ուժեղի և հաղթողի հետ կարող են ինչ֊որ հաշտության գալ։
Առևտուր և այլ «հաշտեցնող» գործիքներին «այո» ասելուց առաջ առնվազն պետք է վստահ լինել, որ Ադրբեջանը հրաժարվում է հայերին և հայկական պետականություններն ոչնչացնելուքաղաքականությունից։

Սա հասկանալու համար պետք չէ մտքի տիտան լինել, ընդամենը պետք է մտածել, թեկուզ քիչ, բայց մտածել…