Կորոնավիրուսը ևս մի կյանք խլեց
Կորոնավիրուսից 58 տարեկանում մահացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։
Այս մասին Իրավաբան․net–ին տեղեկացրեց գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։
Սեդրակ Ասատրյանը 2003 թվականից «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրենն էր: Սեդրակ Ասատրյանն իր վստահորդների շահերը ներկայացրել է, օրինակ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեում: Մասնագիտանում է նաև տնտեսական հանցագործությունների ոլորտում իրավունքի պաշտպանության հարցերում:
2000-2009թթ. աշխատել է Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնում' որպես տնօրենի տեղակալ:
2004-2005թթ. Սեդրակ Ասատրյանը եղել է Դիլիջանի քաղաքապետի խորհրդական:
2010 թ. հուլիսին մասնակցել է USAID-ի կազմակերպված դասընթացներին, ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքում: Պարբերաբար մասնակցում է գիտագրթական հաժողովների, վերապատրաստվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրնրեում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։
Բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ է, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) գրքերի համահեղինակ:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...