Ինչ է կատարվում «բանակի վերակառուցման» անվան տակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել է, որ «մենք պետք է քննարկումներ անենք մեր Զինված ուժերի ապագա կառուցվածքի վերաբերյալ»։
«Նաեւ ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետեւ պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի եւ շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի եւ պրոֆեսիոնալ զինծառայողի միջեւ», – ասել է վարչապետը:
Կառավարության նիստին նաեւ հավանություն է տրվել օրինագծին, որով համաներում է հայտարարվելու զորակոչից խուսափածների հանդեպ։
«Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ», – ասել է Փաշինյանը:
Բանակի բարեփոխման ու արդիականացման մասին Փաշինյանը նախօրեին զրուցել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա ասել է, որ Պուտինի հետ քննարկել է ռազմաքաղաքական համագործակցության որոշ նրբություններ, մասնավորապես միացյալ զորախմբի եւ համատեղ ՀՕՊ-ի համատեքստում։
Զուգահեռ, լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել Հայաստանի բանակային կորպուսների թվի կրճատման մասին, եւ այս ամենը ընդհանուր առմամբ վկայում է փոփոխությունների մասին, որոնք սպասում են հայկական բանակին, դրա հետ միասին՝ երկրի ինքնիշխանությանը։
Տրամաբանորեն, զորակոչից խուսափածներին համաներելուն պետք է հաջորդի ամբողջական անցումը պրոֆեսիոնալ բանակին՝ պարտադիր զորակոչի եւ պայմանագրային ծառայության չեղարկմամբ։ Ընդ որում, «Ռուսաստանի հետ համատեղ բանակի արդիականացման», ինչպես նաեւ բանակային կորպուսների կրճատման մտադրության համատեքստում կարելի է ենթադրել, որ խոսք է գնում հայկական բանակի լիակատար վերացման եւ «միացյալ զորախմբի» մաս դարձնելու մասին։ Այդ խմբավորումը Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքի հետ միասին «հսկելու է» Հայաստանի սահմանները։ Դրա Գլխավոր շտաբը հազիվ թե Երեւանում գտնվի։
Իհարկե, «ընտրազանգվածը» կարող է ուրախանալ, որ այլեւս զորակոչ չի լինելու, ինչպես շատերը հոգու խորքում ուրախացել էին, որ այսուհետ Հայաստանի քաղաքացիներն Արցախում չեն ծառայելու։ Բայց իրականում դա հայկական բանակի լիակատար վերացումն է։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...