Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վերջին շրջանում Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը խստացրել է երկիր մուտք գործող օտարերկրացիների կողմից ձեռք բերվող՝ COVID-19 ծածկող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Դրանք հետևյալն են.
1. Ապահովագրությունը պետք է արված լինի ուկրաինական ընկերության կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ընկերության կողմից:
2. Ապահովագրական պոլիսը պետք է ամբողջությամբ ծածկի օտարերկրացու՝ Ուկրաինայում մնալու ժամկետը (նրանք, ովքեր հետադարձ տոմս ունեն՝ առնվազն մինչև երկրից մեկնելու ժանկետը, իսկ նրանց համար, ով չունի հետադարձ տոմս՝ մինչև օրենքով սահմանված՝ երկրում մնալու առավելագույն օրինական ժամկետն, այսինքն 90 օրով):
Նրանք, ում ապահովագրության ժամկետը պակաս է վերը նշված ժամկետներից, ստիպված կլինեն լրացուցիչ օրերի համար ձեռք բերել հավելյալ ապահովագրական պոլիս՝ սահմանակետում գործող ապահովագրական ընկերություններից: Սահմանային անցման կետերում ավելորդ քաշքշուկից խուսափելու համար հորդորում ենք ապահովագրության հարցը լուծել նախապես: Ապահովագրության պահանջը չի տարածվում Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների վրա:
«Հիշեցնում ենք նաև, որ բոլոր ժամանողները (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) պետք է ունենան սահմանը հատելուց առաջ ոչ շուտ, քան 72 ժամում ՊՇՌ եղանակով արված COVID-19-ի թեստի բացասական պատասխան պարունակող տեղեկանք/սերտիֆիկատ: Փաստաթուղթը չունեցողների մուտքը մերժվում է»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...